«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած տեղեկություններին, որ ԱԺ արտահերթ ընտրությունների, իսկ դրանից առաջ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ՀՅԴ-ի ներսում լուրջ դժգոհություն են առաջացրել ընդդեմ Հրանտ Մարգարյանի և առհասարակ ՀՅԴ ղեկավարների, քանզի նրանց են վերագրում ձախողումների ալիքը, սակայն ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, դեռևս պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը վստահեցնում է, որ ինքը «դժգոհողների» շարքում չէ։
Նա չի բացառում, որ կուսակցությունն ապագայում ռեսթարտ կլինի, կթարմացվի։ «Եթե այդպես չանեինք, 128 տարի չէինք լինի»,- ասում է նա։ Եվ, այդուհանդերձ, գրեթե բացառում է, որ հունվարի վերջերին սպասվող ՀՅԴ ընդհանուր ժողովի ժամանակ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան կուսակցության կարկառուն լիդերները, հատկապես՝ Հրանտ Մարգարյանը․ «Եթե մեր կուսակցությունը գտնում է, որ Հրանտ Մարգարյանը պետք է մեր կուսակցության լիդերների շարքում լիներ 20 տարի կամ 30 տարի, ուրեմն հենց այդպես էլ պետք է լիներ։ Այո, ես ուզում եմ Հրանտ Մարգարյանին կրկին տեսնել Բյուրոյի կազմում»։
Ի դեպ, ժողովի պատվիրակների կազմից շատ բան էր կախված, իսկ տեղերից ընտրվածներն այս անգամ հստակ մարգարյանական թևից են, ուստի Մարգարյանի մնալը չի բացառվում։ Սակայն դա կնշանակի, որ ՀՅԴ-ն վերջնականապես կկորցնի ռեսթարտ լինելու շանսը, և կուսակցությունում էլ արտահերթ ընտրությունների արդյունքներից դժգոհ չեն ու պատրաստ են բավարարվել արտախորհրդարանական կուսակցության համեստ դերակատարմամբ»։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը