«Մակունցի նշանակումը նախարարի պաշտոնում, նշանակում էր՝ նոր իշխանությունները լուրջ չեն վերաբերվում մշակույթին». գրականագետ

«Միշտ խոսել եմ Մշակույթի նախարարության կարգավիճակի ամրապնդման շուրջ։ Նույնիսկ միտք եմ հնչեցրել, որ Մշակույթի նախարարությանը պետք է տրվի ուժային կառույցի կարգավիճակ։ Եվ տարիներ շարունակ մեջբերում եմ Հրանտ Մաթևոսյանի այն հայտնի խոսքը, որ երկրները նվաճվում են մշակույթով՝ բանակները հետո են գալիս»,- լրագրողների հետ զրույցում նշեց գրականագետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը՝ անդրադառնալով Մշակույթի նախարարությունը կրճատելու և այլ նախարարության միացնելու գաղափարին, հաղորդում է 168.am-ը: Արքմենիկ Նիկողոսյանը երկար տարիների ընթացքում այդպես էլ չի հասկացել, թե որն է Մշակույթի նախարարության գործառույթը, և տարբեր կառավարությունների օրոք այն տպավորությունն է ստացել, որ Մշակույթի նախարարությունը պահում են զուտ նրա համար, որպեսզի ինչ-որ մեկը դառնա նախարար։ «Հեղափոխության ժամանակ ամենամեծ սպասումներից մեկը եղել է այն, որ այն աստիճանաբար կվերածվի մշակութային հեղափոխության, քանի որ հեղափոխության բերած փոփոխությունները կարող են ամրագրվել, եթե երկրում կա մշակութային գիտակցության բարձրացում։ Եթե այսօր դրված է Մշակույթի նախարարության վերացման, այլ ոչ թե կարգավիճակի փոփոխության խնդիր, սա նշանակում է, որ ապրիլյան հեղափոխությունն ինչ-որ մի կետում պարտվեց, և դրա հետևանքները մոտ ապագայում զգացնել կտան, որոնք կլինեն շատ ցավալի»,- նշեց գրականագետը։ Նրա համոզմամբ՝ հեղափոխության առաջին օրերին հայ հասարակությունը նպաստեց, որպեսզի մշակույթի նկատմամբ լինի երկրորդական վերաբերմունք։ Քանի որ «ամենաբարդակ» քննարկումները վերաբերում էին Մշակույթի նախարարությանը և նախարարին։ Քննարկումներից գրականագետը տպավորություն է ստացել, որ մարդկանց համար այդ նախարարությունն ամենահեշտ ոլորտներից է, և յուրաքանչյուրը կարող է ստանձնել նախարարի պաշտոնը։ «Ամենայն հարգանքով Լիլիթ Մակունցի հանդեպ, կարծում եմ՝ որ նրա նշանակումն այդ պաշտոնին նման վերաբերմունքի ամրագրումն էր։ Նրա նշանակումը միանգամից մեզ հասկացնել տվեց, որ հեղափոխության արդյունքում նոր իշխանությունը լուրջ վերաբերմունք չունի մշակույթի հանդեպ, կամ ունի, բայց չի պատկերացնում, թե ինչ է նշանակում՝ մշակութային քաղաքականություն»,- ընդգծեց Արքմենիկ Նիկողոսյանը։ Նրա դիտարկմամբ՝ վերջին յոթ ամիսների ընթացքում մշակույթի ոլորտում տեղի ունեցած իրադարձությունները հաշվի առնելով, ցանկալի է, որ նման նախարարություն չլինի։ Քանի որ վերջին յոթ ամիսների ընթացքում ըստ էության նախարարությունը դարձել էր մի հիմնարկ, որտեղ կատարվում էին ինչ-որ չինովնիկական աշխատանքներ։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am