Ինչու է ոգևորված Ալիևը և ինչու Լուկաշենկոն խոսեց 5 շրջանների մասին

Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցով պետք է բանակցեն Ղարաբաղի իշխանությունները և ցույց է տալիս, թե իբր չի բանակցում Ադրբեջանի հետ, այդուհանդերձ բանակցային գործընթաց կա, այն էլ՝ ինտենսիվ: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի իմացությամբ ու հանձնարարությամբ է բանակցում Ադրբեջանցի իր գործընկերոջ հետ: Իսկ թե ինչ սկզբունքների ու ծրագրի շրջանակներում, գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ Փաշինյանի պատկերացումները Ղարաբաղի հարցով ձևավորվել են տերպետրոսյանական փուլային լուծման տարբերակի շրջանակներում, այսինքն՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցն իր տեղը զիջում է, այսպես կոչված, խաղաղությանը: Փաշինյանը, այսպես ասած, կոմպլեքսավորվում ու վախենում է հայտարարել, որ ինքը բանակցում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի շրջանակներում, բայց բոլոր ինդիկատորները կան պնդելու համար, որ հենց այդ բանաձևն է դրված ներկայիս բանակցությունների հիմքում: Թերևս դա է պատճառը, որ Ալիևը դարձել է «խաղաղասեր» ու խնդրի լուծման հարցում լավատես: Ալիևի մոտ «խաղաղասիրությունը» և լավատեսությունը հատկապես ավելացել են ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցից հետո: Փաշինյանն ու Ալիևը Ղարաբաղի հարցով գրեթե նույն պահին «թվիթ» են անում: Փաշինյանը խոսում է խաղաղությունից, իսկ Ալիևը՝ առաջընթացից, ինչպես նաև հայտարարում, որ բարենպաստ պայմաններ են ստեղծվել խնդրի լուծման համար: Լավատես է դարձել նաև Մամեդյարովը: Երկար ժամանակահատվածից հետո մենք Զոհրաբ Մնացականյանի հետ առաջին անգամ հասել ենք փոխըմբռնման: Ըստ «Interfax»-ի այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ 2018-ի աշխատանքների արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ: «Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնումը Ադրբեջանի համար կշարունակի լինել առաջնահերթ խնդիր։ Հիմնական նպատակն է՝ հասնել շոշափելի արդյունքների։ 2019-ի հունվարին նախատեսված հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանի հետ կքննարկենք խաղաղ կարգավորումը։ Ադրբեջանը խաղաղ կարգավորման կողմնակից է»,-ասել է Մամեդյարովը: Դատելով ամենից՝ Ղարաբաղի հարցում ոչ ֆորմալ ձևով ակտիվ մոդերատորի դեր է ստանձնել Բոլթոնը: ԱՄՆ նպատակը Իրանի դեմ գործողություններն են, և այդ հարցում նրանց համար ռազմավարական նշանակություն է ստացել Ադրբեջանը: Վերջինս իր ֆունկցիայի համար գին է պահանջել Ղարաբաղի մասով: Բոլթոնը Երևանում հենց դրանից էր խոսում, իսկ Փաշինյանը չբացառեց, որ կարող է Իրանի հետ սահմանը փակվել: Ռուսաստանին, բնականաբար, այս ամենը դուր չի գալիս: Իրանին՝ նույնպես: Հենց դրանով է նաև պայմանավորված այն, որ Իրանն ու ՌԴ-ն շատ սառն արձագանքեցին ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Իրանը միայն ընտրություններից մի քանի օր անց արտգործնախարարության ներկայացուցչի շուրթերով «չոր» շնորհավորանք ուղարկեց, իսկ ռուսները ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի շուրթերով անդրադարձան ընտրություններին, այն էլ՝ դիվանագիտական կսմիթների միջոցով: Փաշինյանը շնորհավորանք չստացավ ՀԱՊԿ անդամ որևէ պետությունից, իսկ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն պարզապես «փչացրեց» Փաշինյանին՝ մանրամասներ ներկայացնելով իրենց զրույցից ու հիշելով 5 շրջանների հանձնման մասին: Լուկաշենկոն շրջանների մասին հիշել էր Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ դարձնելու կոնտեքստում: Նրա խոսքն ավելի շատ ուղղված էր Պուտինին: Վերջինիս նա կշտամբում էր, որ եթե ժամանակին շատ սեղմեին ՀՀ-ին, ապա կարելի էր 5 շրջանների գնով Բաքվին ներգրավել ռուսական նախագծերում: Ռուսները դա չարեցին ու հիմա Ղարաբաղի շրջանների գնով Բաքուն կարող է հայտնվել արդեն ամերիկյան նախագծերի մեջ: «Եթե ՀՀ-ն պետք է գնար զիջումների, ապա ավելի լավ չէ՞ր լինի դա արվեր ռուսական մոդերատորությամբ, այլ ոչ թե ամերիկացիների: Միևնույն է՝ Երևանը չգնահատեց Մոսկվայի վարքագիծը՝ շարունակելով հակառուսական քաղաքականությունն ու խնդիրներ առաջացնելով ՀԱՊԿ-ում». սա՛ էր Լուկաշենկոյի ասածի իմաստը: Թե երբ և ինչով կավարտվի Փաշինյանի «խաղաղասիրությունը», այլ վերլուծության թեմա է: Մեկ բան հստակ է՝ Ղարաբաղի խնդրի ցանկացած լուծում, որը կհարվածի մեր ռազմավարական դիրքերին ու կվնասի մեր անվտանգությանը, անմիջապես իր դրսևորումը կստանա ներքին կյանքում: Այդպես է եղել 1998-ին, այպես կլինի նաև հիմա: Կորյուն Մանուկյան 7or.am

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am