«Լիդիան» ընկերությունը վարձակալած հողերի համար համայնքներին վճարել է շուրջ 920 հազար դոլար

«Լիդիան» ընկերությունը հրապարակել է վարձակալած հողերի համար համայնքներին արված վճարումները, որը կազմել է 920 883 դոլար: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Չնայած Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհների ապօրինի շրջափակմանը, ինչի հետեւանքով Ծրագիրը փաստացի կասեցված է արդեն գրեթե 6 ամիս՝ Լիդիանը շարունակել է պատշաճ իրականացնել Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքների համար հողի վարձակալության դիմաց վճարումները շրջակա համայնքների բյուջեներ: Այսպես, 2018թ. Լիդիանը հողի վարձակալության դիմաց վճարել է ընդհանուր 920 883 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից՝ Ջերմուկ/Գնդեվազ – 403 701 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Զառիթափ/Սարավան – 265 955 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Գորայք – 251 227 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այս փոխանցումները մի քանի անգամ գերազանցում են այս համայնքեր վճարվող պետական դոտացիաները: 2008-2018թթ. ընթացքում հողի վարձակալության դիմաց Լիդիանն այս համայքներին վճարել է ընդհանուր առմամբ 5,1 մլն ԱՄՆ դոլար: Ամուլսարի ծրագրի տնտեսական ազդեցությունը շրջակա համայնքների վրա դժվար է թերագնահատել: Մինչ ճանապարհների ապօրինի շրջափակումը Ամուլսարի ծրագրում աշխատում էր մոտ 1400 մարդ, որից 428-ը շրջակա համայնքներից: Այսօր այս մարդկանց զգալի մասը դարձել է գործազուրկ: Միայն Լիդիանի կապալառու ընկերությունները 2017-18թթ. ընթացքում տեղի համայնքներից կատարել են ավելի քան 2,2 մլն ԱՄՆ դոլարի գնումներ: Գնումների 75%-ը իրականացվել է Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքներում՝ հիմնականում վառելիքի, սպասարկման, հյուրանոցների եւ տրանսպորտի ոլորտներում: 2008թ.-ից սկսած այս համայքներում սոցիալական զարգացման ծրագրերում Լիդիանն իրականացրել է ընդհանուր առմամբ 3,7 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Այս ծրագրերի արդյունքում նորոգվել եւ բարեկարգվել են համայնքային նշանակության ենթակառուցվածքներ՝ ճանապարհներ, ոռոգման եւ ջրամատակարարման համակարգեր, կրթական հաստատություններ եւ այլն, ներդրվել են գյուղատնտեսական նորարարական ծրագրեր, աջակցություն է ցուցաբերվել համայնքներում փոքր բիզնեսի զարգացմանը, որի համար ներդրվել է 130 000 ԱՄՆ դոլար: Այս պահի դրությամբ, Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետեւանքով այս ծրագրերի մեծ մասը կասեցված է»:

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am