Բաց նամակ՝ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին. Դուք կարո՛ղ եք Սիսիանի մահաբեր ոլորաններում վերջ դնել սգո պսակների ու հուշաքարերի տեղադրմանը

Ավտովթարներին զոհ դարձան 4 քաղաքացի, որոնցից մեկի դեպքում ընտանիքի անդամներ էին, իսկ մեկում էլ՝ 5-ամյա երեխա, իսկ հիվանդանոցներում մինչև այսօր բուժում են ստանում վիրավորները, որոնցից 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Հարգելի նախարարի պաշտոնակատար, Պարոն Արշակյան, այն, որ վերջին տարիներին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ այն ժամանակվա նախարար Վահան Մարտիրոսյանի, «Հայավտոճան» ընկերության այն ժամանակվա գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ, իսկ վերջին ամիսներին նաև՝ Ձեր կողմից և «Հայավտոճան» ընկերության ներկայիս գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետևողական աշխատանքների արդյունքում Երևանից դուրս՝ մարզային ու միջհամայնքային ճանապարհներին կատարել է հսկայական աշխատանքներ, դա փաստ է. վերացվել են վտանգավոր ճանապարհային խոչընդոտները, տեղադրվել են երկաթբետոնե արգելապատնեշներ, եվրոպական չափանիշներին համապատասխան ցուցանակներ։ Հարգելի Պարոն Արշակյան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել. միայն վերջին 1 շաբաթվա ընթացքում՝ 6 դեպք, որից 2-ը՝ ողբերգական։ Հավատացե՛ք, որ նախկին նախարար Վ. Մարտիրոսյանը քաջածանոթ էր այդ խնդրին և տվել էր հանձնարարական, որպեսզի այդ հատվածում տեղադրվեն բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներ։ Այդ հատվածում բացակայում են նաև ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակները։ Որպես խնդրանք, կարծում եմ, նաև՝ ոչ միայն իմ, այլև բազմահազար վարորդների ու քաղաքացիների կողմից, Դուք կարող եք ժողովրդի կողմից «Սիսանի մահաբեր ոլորաններ» կոչվող հատվածում վերացնել այդ խոչընդոտները և Ձեր մի կարգադրությունը բավական է, որպեսզի պատկան մարմինները գործի անցնեն։ Արդեն մի քանի օր է, այդ հատվածում մահացածների հարազատներն այցելում և ծաղիկներ են խոնարհում։ Դուք կարող եք վերջակետ դնել և խնդիրը լուծել՝ ի շահ քաղաքացու և Ձեր այդ քայլով Դուք բազմաթիվ կյանքեր կփրկեք»։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բախվել էին Opel մակնիշի 35 XT 407 համարանիշի և Skania մակնիշի 16 E 482 -10 համարանիշի ավտոբուսը: Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին, մի քանի հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալ: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, մահացածներին էլ ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ Սիսանի ոստիկանապետի գլխավորությամբ: Դեպքի վայրի զննություն էին կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ճանապարհն ամբողջովին պատված էր եղեկ մերկասառույցով, և տեղի ճանշինը ոչ մի աշխատանքներ չէր կատարել՝ ճանապարհի մշակման ուղղությամբ, ինչն էլ դարձել էր ողբերգական ավտովթարի պատճառ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վթարից 1 ժամ անց նոր միայն տեղի ճանշինականները բարեհաճել էին ու սկսել ճանապարհին աղ ու ավազ լցնել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 17-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի բնակիչ, 45-ամյա Արիստակես Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 35 RP 689 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 5-ամյա Միլենա Գրիգորյանը տեղում մահացել էր, իսկ վարորդ Ա. Գրիգորյանը, մյուս ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 39-ամյա Քրիստինե Ամյանը, 14-ամյա Մարտիկ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սիսիան քաղաքի Աղիտուի զինվորական հոսպիտալ, իսկ մյուս ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 20-ամյա Սամվել Հակոբյանը և 5 ամսական Մարիաննա Գրիգորյանը մարմնական վնասվածնքերով տեղափոխվել էին Սիսիանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչ Գյոզալյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է Ոչնչացվել է ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համալիր Հոդվածների կանչ` «Caucasus Heritage and Identity Studies (CHIS)» միջազգային պարբերականում Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը. Վահե Դավթյան Իրանում դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը Վարուժան Գեղամյան. Մի բան հստակ է. մեր տարածաշրջանը մտավ բռնության, անկայունության և բախումների նոր փուլ Իրանի զինված ուժերը հարված են հասցրել Թել Ավիվին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի որդու սպանության գործողությունը ձախողվել է Փաշինյանը «բզում» է Արտաշատի համայնքապետին, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի բիզնեսից չխոսի․ տեսանյութ Մարդու վրայից, էն էլ հանրային դեմքի, էն էլ պաշտոնյայի, չպիտի ճպճպան ձեթի հոտ գա․․․ Լուրեր են տարածվում այն մասին,որ դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել» Չինաստանը մտահոգություն է հայտնել Իրանին հասցվող հարվածների կապակցությամբ Հրդեհ է բռնկվել «BMW X5»-ում «Պերաշկի խեղդելու» հերթական շոուն Փաշինյան Նիկոլը վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան 41 մլրդ դրամի պարգևավճար է բաժանել Աբովյանում 24-ամյա երիտասարդի դաժան սպանության մանրամասները Թրամփն ԱՄՆ կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հարվածելու ծրագրի մասին․ Ներկայացուցիչների պալատի խոսնակ 100-ից ավելի բեռնատար, բքի պատճառով, չեն կարողանում Ջաջուռի ոլորաններով անցնել Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին. Ոսկանյան Այդ դեպքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ կհայտներ նման լուրը Տարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»․ Սուրենյանց Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են Խամենեի սպանության մասին ԱՄԷ-ն դատապարտել է իրանական հարվածները․ կա զոհ Прогноз из 2012: Владимир Жириновский — о кризисе на Ближнем Востоке
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am