Չեն լսվում ձեր «գըմփ»-երը, չեն երևում ձեր «լայվերը»

Ադրբեջանական իշխանությունները, փորձագիտական շրջանակները և մամուլը ցնծության մեջ են: Ղարաբաղի հարցում առջընթաց են նկատում և ուրախությամբ հայտնում ՀՀ-ի հետ փոխըմբռնման մասին: Ալիևը խոսում է Նախիջևանի ուղղությամբ դիրքային առաջխաղացման մասին, իսկ ահա Նիկոլ Փաշինյանից ձեն-ծպտուն չկա: Չկան «գըմփ-գըմփ-հո՛ւ»-եր, չկան «լայվեր», չկա «դուխով» գրառում, չկան հպարտ քաղաքացիներին ուղղված կոչեր: Նոր իշխանություններն իրենց կից մամուլով հիմնականում իշխանական կարկանդակի բաշխումներից են խոսում: Կարգին Հայկոն Երևանի բյուջեն է մսխում և ավելացնում գործուղումների ծախսերն ու պարգևավճարները, գիտելիքներով չծանրաբեռնվածները իրար մեջ են բաժանում ԱԺ պաշտոնները, իսկ վարչապետի կինը շվեյցարիաներում է: Իշխանական լրատվամիջոցներում «մուտիլովկաների» ու էժանագին հոդվածների պակաս չկա: Չկան, սակայն, ամենակարևոր հարցերի պատասխանները: Այդ ի՞նչ է տեղի ունեցել Միլանում Ադրբեջանի արտգործնախարարի ու հայաստանցի իր պաշտոնակցի միջև, որ Մամեդյարովը գոհ է, Մնացականյանը՝ լուռ (ինչպես միշտ), իսկ Փաշինյանը՝ չխոսկան: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ամեն մի աննշան թեմայով «լայվ» մտնող ու համացանցը «պայթեցնող» «ժողովրդի վարչապետը» չի արձագանքում Ալիևին, չի պատմում այն մասին, թե ինչու է Մամեդյարովը գոհ, սելֆիներ չի անում զինվորականի հագուստով և չի ներկայացնում իր անելիքները: Հիմա ՀԱՊԿ-ի մասով մի քանի հարց: Ի՞նչ պետք է անի Փաշինյանը, եթե ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները միաբերան պնդեն, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի դերում տեսնում են Բելառուսի ներկայացուցչին: «Վետո՞» է դնելու այդ որոշմանը, թե՞ «վիզը ծուռ» համաձայնելու է: «Վետոյից» հետո չի՞ մտածում հետևանքների մասին: Իսկ «վիզը ծռելուց» հետո մյուս հետևանքների մասին չի՞ մտածում: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ցանկացած սցենարի դեպքում ՀՀ-ն տուժում է: Խաչատուրովի դեմ քայլեր անելով չէ՞ր մտածում հետևանքների մասին, թե՞ մտածելով է դա արել: Եթե ՀԱՊԿ-ում Փաշինյանի վարքագիծը պայմանավորված է եղել ներքաղաքական գործոններով ու նրա հիվանդագին պատկերացումներով, ապա գործ ունենք առնվազն անհեռատես քաղաքականության հետ: Իսկ եթե ամեն ինչ մտածված է արվել, ապա սա լրիվ այլ գնահատականի է արժանի: Երևանի պատճառով այժմ ՀԱՊԿ-ը հայտնվել է սկանդալային իրավիճակում: Սա ուժեղացրել է Ադրբեջանի դիրքերը նույն այդ կառույցում: Հիմա Ադրբեջանը բաց առևտուր է սկսել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ: Երկու դեպքում էլ գինը Ղարաբաղն է: Լուկաշենկոն մեղադրում է Մոսկվային, որ վերջինս Բաքվի հետ իր հարաբերությունները զոհաբերել է Երևանի հետ ռազմավարական գծին, և դա այն դեպքում, երբ Հայաստանում հակառուսական քաղաքականությունը խորացել է, իսկ Փաշինյանն էլ շարժվում է Բոլթոնի ծրագրով: Մոսկվայում հիմա տեսնում են դա ու որոշում են կայացնում: Բաքուն առևտուր է սկսել՝ հավասար հեռավորություն պահելով Մոսկվայից ու Վաշինգտոնից,իսկ ահա փաշինյանական Հայաստանը դարձել է յուրայինների ու օտարների մեջ օտար: Ի՞նչ է սա՝ անգրագիտությա՞ն, փորձի պակասի՞, թե՞ դիտավորության հետևանք: Դժվար է ասել: Պետրոս Ալեքսանյան 7or.am

դիտվել է 47 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am