«Հուսանք՝ Փաշինյանը ևս մեզ պես նոր չիմացավ, որ Մոսկվա է այցելելու հաջորդ շաբաթ…»

Քաղաքագետ գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան վերլուծականը: «Իշխանության զարմանքները Վերջին մի քանի օրերին ՀՀ իշխանությունների գործելաոճը բավականին զարմանքների պատճառ դարձավ… Նախ, պարզվում է, որ հետհեղափոխական ԱԳՆ-ն նույն աշխատաոճն է ընտրել, ինչ նախահեղափոխականը՝ լռակյաց դիվանագիտություն… ՀՀ ԱԳՆ-ն ընդամենն արձագանքողի դերում է… Հայաստանի արտաքին հարաբերություններին վերաբերող կարևոր տեղեկությունները, ինչպես միշտ, շատ դեպքերում, մենք իմանում ենք Մոսկվայից, Բաքվից կամ այլ մայրաքաղաքներից… Իսկ պաշտոնական Երևանն ընդամենը լղոզված արձագանքում է այդ ամենին, լինի դա ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հայտարարությունը՝ Հայաստանում արտասահմանցի զինծառայողների գտնվելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելուն, թե Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի լավատեսությանը՝ կապված ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից, երբ բոլորն էլ լավ գիտեն, թե ինչ է նշանակում, երբ թուրք-ազերին գոհ է մնում հայ պաշտոնյայի հետ հանդիպումից… Զարմանք է հարուցում նաև ՀՀ վարչապետի մեղմ արձագանքը Բելառուսի նախագահի լկտի հայտարարություններին… Կցանկանայի, որ երկրի ներսում “սևերին” պատեպատ ծեփող և ասֆալտին փռող մեր վարչապետը նույնն էլ աներ արտաքին «սևերի» նկատմամբ… Սակայն, որքան հասկանում եմ, այդ ամենին հայ հասարակությունն ականատես չի լինելու… արմանքների շարքը կրկին շարունակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը դեկտեմբերի 17-ին իրեն խորհրդական նշանակեց Արշակ Կարապետյանին՝ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետին, որը 2016 թ-ի ապրիլյան պատերազմից առաջ որևէ տեղեկություն չի ունեցել ազերի-թուրքերի սպասվող հարձակման մասին…Սույն անձին 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմից հետո առաջինը «ցտեսություն» ասացին ԶՈՒ-ից և աքսորեցին Մոսկվա… Փաշինյանի նեղ շրջապատի կողմից սույն անձի «հանցագործությունները» փաստելուց հետո էլ ՀՀ վարչապետը վերջինիս նշանակում է իրեն խորհրդական… Հետաքրքիր է… Ի՞նչ ծառայությունների դիմաց է Կարապետյանը դարձել Փաշինյանի խորհրդական… Զարմանալի է նաև այն, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների մասին կարծիք է հայտնում՝ մեջբերելով Բաքվի դիրքորոշումը… Երբևէ որևէ մեկը տեսել է, որ պաշտոնական Բաքուն հայ-ադրբեջանական տարբեր մակարդակներին վերաբերող բանակցությունների մասին ճիշտ տեղեկատվություն տարածի… Պաշտոնական Բաքվի կարծիքը բարձրաձայնելը ամենամեծ սխալն է… Ուրախ կլինեմ, որ այսուհետ մեր իշխանությունները մեզ զարմացնեն իրենց ձեռքբերումներով, հատկապես արտաքին քաղաքականության և երկրում սոցիալ-տնտեսական վիճակի շոշափելի բարելավման առումով… Իսկ այս շրջանում, շատ ուրախ կլինեմ, որ մեր իշխանությունները մեզ վերը նշված զարմանքներից զերծ պահեն… Հ.Գ. Իր տարեվերջյան մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին… Այս անգամ ևս Հայաստանի վարչապետի արտասահմանյան այցի մասին մենք իմանում ենք արտասահմանից… Հուսանք՝ Փաշինյանը ևս մեզ պես նոր չիմացավ, որ Մոսկվա է այցելելու հաջորդ շաբաթ…»:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am