Ինձ վրա չի եղել որևէ ճնշում քաղաքական որևէ ուժի կողմից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ անդրադառնալով իր հրաժարականին:
Նշենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ռադիոյի աշխատակիցների խոսքով՝ Մարկ Գրիգորյանի՝ հանրային ռադիոյի գործադիր տնօրեն լինելու ժամանակ ռադիոյում ամենաթողություն էր տիրում, որոշ աշխատակիցներ հեռացվում էին աշխատանքից առանց պատճառի, աշխատավարձերը՝ բաշխվում առանց տրամաբանության։
Մարկ Գրիգորյանը նշեց, որ թեև եկել է նախապես պայմանավորված հանդիպմանը, բայց հրաժարվում է պարզաբանումներ ներկայացնելուց: «Խնդրում եմ, դուք էլ հասկանաք, որ իմ վիճակը և իմ շուրջը եղած վիճակն այնքան էմոցիոնալ է, որ ուղղակի ճիշտ կլինի այսօր ձեզանից ներողություն խնդրեմ և չխոսեմ»:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը