Ոստիկանապետից այսօր լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք ոստիկանության աշխատանքի համար խոչընդոտներ չեն ստեղծի քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը և Պետրոս Իսրայելյանը, որոնք արդեն ազատության մեջ են:
Արձագանքելով քննադատություններին, թե այս իշխանությունների օրոք ևս քրեական հեղինակությունների ելումուտը երկիր ազատ է, Օսիպյանն ասաց. «Այսպես կոչված, «օրենքով գողերը», նախքան գող լինելը, մարդ են և օգտվում են Սահմանադրությամբ իրենց ընձեռված իրավունքներից ու պարտականություններից։ Սակայն այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Երբևէ, ձեզ ասում եմ պաշտոնապես, Հայաստանում կրիմինալը չի եղել հսկողության տակ այնպես, ինչպես այսօր է: Եթե դուք ուշադիր էիք, իսկ դուք ուշադիր եք, որևէ մեկը ընտրություններին իր կողմից նախաձեռնությամբ հանդես չի եկել, որովհետև դա ևս վերահսկվում էր ոստիկանության կողմից»։
Ոստիկանապետը հստակեցրեց, որ օրերս եղել է քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյի (Հարությունյան) հարազատի հիշատակի արարողությունը և նրանք հարազատներով այցելել են նրա շիրիմին։ «Հարազատներով այցելել են գերեզմանատուն, այնուհետև գնացել են նշելու։ Ոստիկանությունը դրա մասին տեղյակ է, նախապես էլ է տեղյակ եղել։ Օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացրել։ Եվ դուք, և հասարակությունը վստահ եղեք, որ մենք տիրապետում ենք ամեն մի փոքր տեղաշարժի»,-ասաց նա:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը