Սիրուշոն՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

Երգչուհի Սիրուշոն ինստագրամի իր էջում հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի և որդու լուսանկարը, որին կից գրառում է կատարել․ «Տարիներ առաջ խոսակցություն ունեցանք, ասացի. «Գիտե՞ք, որ համացանցում ակտիվ աշխատանք է տարվում Ձեր դեմ, փորձում են ջնջել Ձեր անցած ուղին ու սուտ մեղադրանքներ Ձեզ վերագրում, միգուցե հերքե՞ք կամ ինչ-որ բան ասե՞ք»: Իրեն բնորոշ հավասարակշռությամբ ասաց, որ չի կարող պատահի, որ խելամիտ մարդիկ դրան հավատան: Ասաց. «Իմ արած գործը եղել է մարդկանց աչքի առաջ, մարդիկ գործն են տեսնում ու գնահատում»: Ցավոք, այդպես չեղավ: Պատվերներ կատարող մամուլը ջանք չխնայեց` խեղաթյուրելու մարդու իրական տեսակը: Հասկացա, որ որքան երկար ես լռում, այնքան շատ է հորինվում քո մասին պատմություններ, այնքան, որ մի պահ է գալիս, երբ կատարածդ և այն, ինչ աչքովդ ես տեսնում, սկսում են ուղղակի իրար հետ ոչ մի կապ չունենալ: Շողոքորթությունը, սուտը և պրոֆեսիոնալ մանիպուլյացիան կուրացրել են շատերին, ինչը սարսափելի է և չի կարող չունենալ իր ծանր հետևանքները բոլորիս համար: Ես, որպես մարդ, ով ստեղծագործական ուղին նվիրել է հայկական մշակույթին ու դրա տարածմանը (ինչի ապացուցման կարիք կարծում եմ՝ այլևս չունեմ), չեմ կարող չնկատել կամ անտարբեր լինել այն ամենի շուրջ, ինչն այսօր տեղի է ունենում մեր երկրում…Եվ հաշվի առնելով այն, որ ավելի խորքային և ներսից եմ տեսնում, թե ինչ անխնա են մարդկանց խաբում, շատ ավելի եմ ցավում: Հավատացեք, որ ավելի դժվար է լռելը՝ գիտակցելով այն, որ իմ կողմից ասված խոսքերը կարող են սուբյեկտիվ ընկալվել, սակայն ինձ ճանաչողները գիտեն, որ ես ունեմ իմ սկզբունքները, ու լինի ընկեր, թե ընտանիք, երբեք չեմ կանգնի անարդարության կողքին: Զուսպ, հոգատար, սրտացավ, ճշտապահ ու արդարամիտ. այսպիսինն է ՆԱ՝ Աննկարագրելի Մեծ ու դժվար ճանապարհ անցած, բայց դրանից ոչ մի պահ չթուլացած, և իր մարդկային դրական ու օրինակելի տեսակը չկորցրած: Ցանկությունս այն է, որ մարդիկ իմանան իրականությունը` ԻՐԱԿԱՆ իրականությունը, ամեն ինչի և բոլորի մասին, առանց որևէ վերապահման, և դրանից հետո թող թույլ տան դատել կամ կարծիք կազմել մարդկանց և իրադարձությունների մասին: Ես նախընտրում եմ այն կողմում կանգնած լինել, որտեղ թեկուզ այս պահին չգնահատված, բայց իրական հայրենասիրություն կա՝ գործով ապացուցված»:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am