Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունների գրեթե անընդհատ հոսքը միանշանակորեն կարելի է գնահատել որպես հատկապես մեր հասարակությանը թիրախավորող քարոզչական հարձակում և մասնակիորեն նաև միջազգային հանրության վրա դրական տպավորություն թողնելու փորձ, որը միտված է անհանգստություն սերմանելու մեզանում և կեղծ խաղաղասիրական ուղերձներ հղելու աշխարհին։ Կարծում եմ՝ Բաքվում ենթադրում են, որ այս պահին հիմնականում ներքաղաքական խնդիրներով զբաղված Հայաստանն առայժմ ի զորու չէ համարժեք կերպով արձագանքել նման գործելաոճին, մինչդեռ, ըստ իս, մեր քայլերը կարող են և պետք է լինեն բոլորովին անզուգաչափ և անսպասելի՝ օգտագործելով մեր բոլոր առավելությունները և Բաքվի վարչակարգի ամենախոցելի կետերը։ Պարզեցված դիտարկելիս, ցանկացած պետություն բաղկացած է իշխանությունից և լայն հասարակությունից, իսկ Ադրբեջանի պարագայում, գաղտնիք չէ, որ կա հսկայական անջրպետ այդ երկու բաղադրիչների միջև, ինչից բխում է, որ մեր շահերն առաջ տանելու և Բաքվի վարչակարգին զսպելու նպատակով չափազանց արդյունավետ կարող է լինել հայաստանյան տարբեր մակարդակների պաշտոնյաների կողմից ադրբեջանական հասարակության զանազան դժգոհ շերտերի (տեղաբնիկ ժողովուրդներ, արևմտամետ երիտասարդություն, ազատական ընդդիմություն, շիայական ընդդիմություն, քաղհասարակության կառույցներ և այլն) վրա ուղիղ քարոզչական ազդեցություն գործադրելը։ Այսինքն, Հայաստանը, որպես ժողովրդավարական երկիր, ըստ էության, այլևս իրավունք ունի ոչ միայն քննադատելու Բաքվի բռնապետական վարչակարգը, այլ նաև ուղիղ աշխատելու դրա վարած քաղաքականության արդյունքում տուժող ադրբեջանական հասարակության տարբեր խավերի հետ»։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը