Այս տարվա հունիսի 1-ին բնապահպանության նախարարությանը ենթակա անտառային կոմիտեի պահպանման ծախսերի ապահովման նպատակով ՀՀ պետական բյուջեի պահուստաային ֆոնդից հատկացվել էր 106 մլն 163 հազար դրամ, կոմիտեին պատկանող Երևան քաղաքի Արմենակյան փողոցի N 129 վարչական շենքի վերանորոգման համար 3 մլն 300 հազար դրամ, այլ ծրագրերով՝ 36 մլն դրամ, սակայն 37,22 մլն դրամ տնտեսվել է:
Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց գումարը թողնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ գումարը ծախսվելու է համազգեստի գնման համար:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ եթե համազգեստ է գնվում, հետագայում դրա թարմացման անհրաժեշտություն կլինի և «վաշտերի ու գնդերի» կվերածվի, հետո անտառային ծառայության գնդապետ կլինի:
«Ինչի՞ գնդապետ, միանգամից գեներալ ասեիք, պարոն Ջանջուղազյան»,- կատակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը