Գերմանիայում հարձակվել են փախստականների վրա
Գերմանիայի Ադելսխայմ քաղաքում բնակվող լեհերի խումբը հունվարի 10-ի երեկոյան ներխուժել է փախստականների կենտրոն և ծեծկռտուք սկսել, որի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է Rhein-Neckar Zeitung գերմանական պարբերականը: Անկարգությունների հետ կապված կենտրոն է ժամանել ոստիկանությունը` դեպքի վայրում ձերբակալելով 5 լեհերի` 22-43 տարեկան: Նշվում է, որ տղամարդիկ դանակներ են ունեցել և ոչ սթափ վիճակում գտնվել: Գործի առթիվ հետաքննություն է հարուցվել: Նշվում է, որ լեհ ներգաղթյալներն ապրում են փախստականների համար նախատեսված կենտրոնի մերձակայքում: Պատճառը փախստականների` փողոց նետած աղբն է:
