Նրանք մտան իմ կաբինետ, մի քանի ժամ անց ես հրաժարականի դիմում ներկայացրեցի. Մարկ Գրիգորյան

Հրաժարականի դիմում ներկայացրած Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանն Facebook-ի իր էջում գրում է. «…Նրանք մտան իմ կաբինետ Մի քանի հոգի նստել էին նիստերի մեծ օվալաձև սեղանի շուրջ, մնացածը սեղմվել էին հեռու պատի մոտ։ 4-5 հոգի կուտակվել էր դռների արանքում։ Ես նայում էի նրանց։ Մոտավորապես 30-35 հոգու մեջ 4-5 լրագրող կային, մնացածը եթերն ապահովող աշխատողներ էին։ Լրագրողներն էլ նրանք էին, ում խորհրդային ժամանակներում վաստակավոր էին անվանում, զանազան կոչումների ու տիտղոսների տեր։ Նրանցից երեքին ես պատրաստվում էի աշխատանքից ազատել։ Կոպիտ ասած՝ որպես պրոֆեսիոնալներ՝ նրանք իրենց վաղուց էին սպառել, բայց ռադիոյում ամուր կառչած էին իրենց տեղերից և շարունակում են կառչել։ Նրանցից մեկն առանձնացավ ամբոխից։ – Մենք որոշել ենք պահանջել, որ Դուք հայտարարեք Ձեր հրաժարականի մասին,- բարձր ասաց նա։ Երևում էր, շատ վախեցած էր, բայց միևնույն ժամանակ զմայլվում էր իրենով ու իր խիզախությամբ։ – Իսկ ի՞նչ պատճառով,- հարցրի ես։ – Պատճառները շարադրված են մեր նամակի մեջ,- ասես ինձ մարտահրավեր նետելով՝ ասաց նա։ Ես, իհարկե, կարդացել էի այդ նամակը։ Այն ուղարկվել էր բոլոր հայկական ԶԼՄ-ներին ու հրապարակվել մի թերթում, ուր սովորաբար ռադիոյի մասին զանազան զզվելի բաներ են տպում։ Այն ստորագրված էր այսպես՝ «Հանրային ռադիոյի խումբ աշխատակիցներ»։ – Ես անանուն նամակներ չեմ կարդում,- ասացի ես,- չէ՞ որ դուք գիտեք, որ եթե նամակը ստորագրված չէ, այն սովորական անանուն նամակ է։ – Մենք բոլորս ենք ստորագրել այն, բոլոր ներկաներս,- բորբոքված ասաց մի երիտասարդ կին։ Դեռ անցած շաբաթ նա բարեհամբույր ինձ ժպտում էր, երբ մենք միջանցքում հանդիպում էինք։ Դեռ երկու շաբաթ առաջ ինձ տեսնելիս գրկում էր՝ հետ գցելով գանգուր գլուխը։ Եվ նրա բառերը միայն հաստատեցին այդ ուղերձի անանուն լինելը։ – Մենք եկել ենք պահանջելու Ձեր հրաժարականը, - իր սեփական խիզախությունից սփրթնելով՝ ասաց երիտասարդ տղաներից մեկը, որի գործառույթների մեջ մտնում էր զանազան գրագրություն վարելը և օրական 10-12 գրառում սոցցանցերում կատարելը։ Գլխավորապես այդ գրառումները նա վերցնում էր ռադիոյի նորությունների նյութերից։ Ես մի քանի անգամ նրան դիտողություն էի արել, որ նրա գրառումները Facebook -ում  պետք է հայտնվեն կայքում հրապարակվելուց մի քանի ժամ անց, այսինքն՝ կորցնելով ցանկացած օպերատիվություն։ – Դուք հրաժարական պետք է տաք հենց հիմա, քանի դեռ մենք այստեղ ենք,- հավելեց ռադիոլսողների պատվերով երաժշտական հաղորդման վարողը։ Ինձ ասել էին, որ նա դեմ չէ ռադիոն ղեկավարել։ Ձեռքում նա հեռախոսն էր բռնել։ Ընդ որում, այնպես էր բռնել, որ ես հասկացա՝ նա նկարահանում է տեղի ունեցողը, հնարավոր է, որ նույնիսկ Facebook-ի  ուղիղ եթերով է հեռարձակում։ Հնչեցին էլի ինչ-որ ճիչեր։ Ես ևս մեկ անգամ նայեցի պատի մոտ կուտակված մարդկանց։ Նրանց հետ խոսակցության մեջ մտնելն իմաստ չուներ։ Նրանց գլուխ էր պետք։ Իմ գլուխը։ Զզվեցի։ Ֆիզիկապես արդեն տհաճ էր։ Մի քանի ժամ անց ես հրաժարականի դիմում ներկայացրեցի։ Դրանից կես ժամ անց ինձ մոտ եկավ բողոքող կանանցից մեկն ու խնդրեց ևս 3 ամսով երկարացնել իր հետ աշխատանքային համաձայնագիրը։ (Իմ կաբինետում հնչած ռեպլիկները կարող էին ոչ այնքան ճշգրիտ ներկայացված լինել։ Ամեն դեպքում ես չէի ձայնագրում այդ հանդիպումը։ Բայց մի՞թե դա կարևոր է)»։

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am