Հրապարակախոս Կարինե Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
Դարձյալ խոսում են Մշակույթի նախարարությունը փակել չփակելու մասին: Փոխարենը Մշակույթի նախարարությունը, որը մինչև հիմա կատարել է ԱՕՔՍ-ի դեր, նոր քաղաքականություն մշակի և կարողանա համակարգել այդ բարդ և կարևոր ոլորտը, որի մեջ է և՛ գեղարվեստական կրթությունն ու գիտությունը, և՛ հասարակության գեղագիտական դաստիարակությունը, և՛ հուշարձանների պահպանությունը, և՛ մշակութային արտաքին քաղաքականությունը, և.....: Մի խոսքով, այնպիսի մի ահռելի գործ կա անելու, եթե ուզում ենք ազգ դառնալ անկախ պետականություն ձեռք բերելուց հետո: Իսկ գուցե մեզ անկախությու՞ն էլ պետք չի: Անկախացանք, որ ի՞նչ անենք: Հարուստ ապրել մեզնից յուրաքանչյուրը կարող է և այլ պետության մեջ: Անկախություն ձեռք բերեցինք, որպեսզի հայ մնանք:Բայց ինչպե՞ս: Միա՛յն մշակութայի՛ն ինքնությամբ, որը սակայն ոչ ճանաչելն է հեշտ և ոչ էլ պահպանելն ու զարգացնելը: Դրա համար մեծ աշխատանք է պետք տանել. ծրագրված, մտածված աշխատանք, որն էլ պետք է լինի Մշակույթի նախարարության առաքելությունն ու գործառույթը:Երբ ավտոմեքենան վթարի է ենթարկվում, ուրեմն կամ վարորդն է վատը, կամ մեքենան է անսարք, կամ երկուսը միասին: Բայց դա չի նշանակում, որ ավտոմեքենա մեզ այլևս պետք չէ:Այն, որ մինչև այսօր մենք չենք ունեցել այդ պաշտոնում մարդ, որը հասկանար Մշակույթի նախարարության առաքելությունը, դա դեռ չի նշանակում, որ այդպիսի մարդիկ չկան:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը