Հետհեղափոխական Հայաստանի ռուսական վախերը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Комсомольская правда» ռադիոկայանին տված հարցազրույցում ուշագրավ դիտարկում է արել, որոնց հիմքում կարելի է վերլուծել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակն ու խորքերը: Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են մշակում, որը կարգելի Հայաստանի տարածքում օտարերկրյա զինվորականների ներկայությունը, այսօր հայտարարել է: Պատասխանելով Հայաստանում տեղակայված երեք ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին հարցին՝ Լավրովն ասել է. - «Մենք Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում փաստաթղթի մշակումը, որը կերաշխավորի, որ օտարերկրյա զինվորականներ չլինեն Հայաստանում: Այն կերաշխավորի թափանցիկությունը՝ սպառնալիքների ու վտանգների առումով»: Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ նման համաձայնագիր է պատրաստվում նաև Ղազախստանի հետ: «Ազատության» հարցին ի պատասխան, թե ի՞նչ մեկնաբանություն ունեն Լավրովի բարձրաձայնած փաստաթղթի առնչությամբ, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է․- «Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորոտորիաների մասին: Սանիտարահամարաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները»: Չնայած տարբեր մեկնաբանություններին՝ կապված Լավրովի խոսքերի հետ այն մասին, թե Երևանն ու Մոսկվան կնքելու են համաձայնագիր, որը կբացառի օտարերկրյա զինվորականների ներկայությունը Հայաստանում, պետք է նկատել, որ ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեղադրված տարբերակում Լավրովի խոսքերը մեջբերված են հետևյալ կերպ. «Հայաստանի հետ մենք ավարտում ենք փաստաթղթի պատրաստումը, որը կերաշխավորի այն, որ օտարերկրյա զինվորականները ներկա չեն լինելու այդ կենսաբանական լաբորատորիաներում»: Այսինքն, խոսքը կենսաբանական լաբորատորիաներին է վերաբերում, բայց փաստը, որ Մոսկվան ու Երևանն այս փուլում նման փաստաթուղթ են պատրաստվում ընդունել, սա պարզ է, որ ՌԴ իշխանությունների պահանջով է տեղի ունենում: Ասել է թե՝ ՀՀ իշխանություններն այս հարցում էլ վստահություն չեն ներշնչում ՌԴ իշխանությունների մոտ, իսկ հիմա համաձայնել են գնալ նման քայլի: Սա հստակ զիջում է հայկական կողմից, այն էլ այն դեպքում, երբ ՌԴ-ի և նախկին խորհրդային պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները չի կարելի բարեկամական որակել: Ռադիոկայանի լրագրողների հետ Լավրովը երկար խոսում էր այն մասին, թե ինչու է Հայաստանում ամերիկյան դեսպանատունը այդքան մեծ, իսկ Ռուսաստանինը՝ փոքր: Ռուսաստանի ԱԳ նախարարն ասում էր, որ, այո, Սորոսը, օրինակ, շատ ակտիվ է աշխատում Հայաստանում, Լավրովն ասել է «մեր տարածքում»՝ ի նկատի ունենալով հետխորհրդային տարածքը: ԱԳ նախարարը նաև ասել է, թե Ռուսաստանը միշտ էլ աշխատել է Հայաստանի համակարգային ընդդիմության, այդ թվում նաև՝ «Ելք» խմբակցության 9 պատգամավորների հետ։ Նա խոսել է «փափուկ ուժի» մասին՝ նկատելով, թե Ռուսաստանը այսօր էլ շարունակում է համագործակցել հայաստանյան բոլոր ուժերի հետ: Սրա հետ մեկտեղ, Սերգեյ Լավրովը կարծես արդարանում էր՝ հայտարարելով, թե Ռուսաստանը զիջում է Միացյալ Նահանգներին հետխորհրդային տարածքում և մասնավորապես Հայաստանում, քանի որ նման հսկայական բյուջե չունի։ «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում Լավրովն ասել է, որ չնայած «Ռուսաստանի դեմ ատելությանը» Միացյալ Նահանգներում, որը նա կապում է բացառապես ամերիկյան ներքին գործերի հետ, Ռուսաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ այն ոլորտներում, որոնք կարևոր են երկու երկրների համար, և որտեղ կա սպառնալիք, օրինակ՝ Սիրիայում։ Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան ունի որոշակի վախեր՝ Հայաստանում արևմուտքի հաղթանակի հետ, որը ռուսական կողմը «փափուկ ուժ» է անվանում, և այս մթնոլորտում կարծես, նրանք, ուզում են հնարավորը պոկել Հայաստանից: Իսկ ընդհանուր առմամբ, Փաշինյանի հեղափոխությունը ստեղծել է մի իրավիճակ, երբ Հայաստանի դաշնակիցներն ավելի քիչ են վստահում Հայաստանի իշխանություններին, իսկ Արևմուտքն էլ առայժմ փորձում է հասկանալ, թե ինչի է ունակ այս իշխանությունը: Թամար Բագրատունի

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am