Միայն աշխատավարձ և հոնարար. Լիլիթ Մակունցի հայտարարագրած ունեցվածքը

Zham.am-ը շարունակում է իր հրապարակումների շարքը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերի վերաբերյալ: Այս հրապարակմամբ ներկայացնում ենք ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլի Մակունցի ունեցվածքի հայտարարգիրը: Ս/թ հունիսի 6-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2018 թվականի հայտարարագրում Լիլիթ Մակունցը գրանցել է 1 մլն 251 հազար 687 դրամ և 597 դոլար դրամական միջոց: Տարվա ընթացքում Լիլի Մակունցը ստացել է 1 մլն 551 հազար 690 դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից: Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լիլիթ Մակունցը պատգամավորության թեկնածու էր առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի համամասնական և ռեյտինգային ցուցակներով: Ընտրություններից առաջ ըստ կանոնակարգի Մակունցը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել վերջին մեկ տարվա գույքի և դրամական միջոցների հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի տվյալների, վերջին մեկ տարվա ընթացքում Մակունցի դրամական միջոցները կազմել են 300 դոլար: Մակունցի եկամուտները գոյացել են աշխատավարձից և հոնարարից: Մասնավորապես՝ 535 հազար 652 դրամ աշխատանքի վարձատրություն՝   Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամից: 755 հազար 420 դրամ աշխատավարձ՝  Հայ-ռուսական Սլավոնական համալսարանից, Մակունցի նախարարական աշխատավարձը կազմել է 2 մլն 801 հազար 845 դրամ: ևս 1 մլն 200 հազար դրամ հոնարար ստացվել է ԱՄՆ Խաղաղության կորպուս ընկերությունից: Ընդհանուր հաշվով, Մակունցի եկամուտները կազմել են 5 մլն 292 հազար 917 դրամ:  Այս հայտարարագրում ևս, անշարժ-շարժական գույք գրանցված չէ:

դիտվել է 285 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am