Նիկոլ Փաշինյանի կեղտոտ լվացքը

Գագիկ Ծառուկյանի եւ Էդմոն Մարուքյանի կուսակիցները մի քանի օր է իրար փոր են թափում, նրանք փոխհրաձգության են դուրս եկել, թեպետ ընտրություններն ավարտվել են ու նրանց երկուսի կուսակցություններն էլ ապագա խորհրդարանի զույգ ընդդիմադիրններն են լոկ: Փոխադարձ քննադատությունը վերաճել է կոմպրոմատների, մեղադրանքների, վիրավորանքների, անգամ սպառնալիքների: Կողմերի միջեւ պատերազմը սանձազերծվեց ընտրություններից մի քանի օր հետո, չնյած Էդմոն Մարուքյանը իր լայվով պարզաբանեց, թե կռվի պառճառը Հանրային հեռուստաընկերության հայտնի բանավեճն է, որին 11 քաղաքական ուժերի լիդերների շարքում էին նաեւ պարոն Ծառուկյանն ու Մարուքյանը, ու իբր ծառուկյանականները չեն մարսել իրենց շեֆին ուղղված ԼՀԿ ղեկավարի հարցը՝ ինչու պիտի գործարարը քաղաքականությամբ զբաղվի, որն է նրա շահը: Սակայն այս կանխավարկածից ելնելով կարծում ենք, փոխհրաձգությունը պետք է կայանար հենց նույն օրը, ոչ թե ընտրություններից օրեր անց, երբ ամեն ինչ ավարտված է: ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ուրիխանյանը, Գևորգ Պետրոսյանը եւ ուրիշներ մինչեւ անգամ բացահայտ խոսեցին Մարուքյանի հովանավորի մասին, որն իրենց տեղեկությամբ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է, տարիներ շարունակ Մարուքյանը քաղաքական գործունեություն է ծավալում, սակայն ԲՀԿ-ականներից եւ ոչ մեկը որեւէ անգամ այդ մասին չի խոսել, անգամ երբ ԲՀԿ-ԵԼՔ խորհրդարանական մրցակցություն կար, մյուս ճակատում նույնպես ձեռքերը ձեռքերը ծալած չնստեցին:Գեւորգ Գորգիսյան, Անի Սամսոնյան, Քրիստ Մարուքյան եւ վերջապես ուլմինացիան Մարուքյանի կեսգիշերային լայվն էր, երբ Մարուքյանը սպառնաց «մաշել» Ծառուկյանի կուսակցությունը։ Մարուքյանը ԲՀԿ ղեկավարին մեղադրեց նախորդ իշխանության հետ մեղսակցելու հարցում, ապրիլի 17-ին՝ Սերժ Սարգսյանի վարչապետության քվեարկության օրը ԱԺ-ից թռնելու և կամ կողմ քվեարկելու եւ այլ մեղքերի հարցում, վերջում էլ խորհուրդ տվեց ներկայանալ ՀՔԾ ու Մարտի 1-ով ինքնախոստովանական ցուցմունքներ տալ։ Մի խոսքով՝ բոյեվիկ առանց կանոնների, ինչից պարզ է դառնում, որ սա ավելին է, քան միջկուսակցական մրցակցությունը: Արդեն տեսակետներ են հնչում, որ եթե Սերժ Սարգսյանը ընդդիմադիրներին փչացնելու իր մեթոդերն ուներ եւ նրանք ինչ-որ պահից կամ գրպանային էին դառնում, կամ հաճախորդներ, ապա Նիկոլ Փաշինյանը ավելի խորամանկ տարբերակ է գտել, նա երկուսին կռվացնում է, որ ինքը <<տիրի>>, այսինքն ԱԺ դեռ ոտք չդրած նա սեփական ձեռքերով ոչնչացնում է այս կուսակցությունները, վարկաբեկում հանրության աչքին, որպեսզի առաջիկա տարիներին իր ուժը խորհրդարանում լուրջ դիմակայության չկարողանա հանդիպել, որպեսզի իրենց չսպառնա ՀՀԿ-ի ճակատագիրը, որին յոթ հոգանոց ֆրակցիայով հնարավոր եղավ տապալել: Այսպիսով նա փակում է նաեւ Միքայել Մինասյանի առջեւ ճանապարհը, որը կրկին ըստ լուրերի ԼՀԿ-ի քողարկված հովանավորությամբ իշխանական նկրտումներ կարող է դրսեւորել: Սա մյուս կողմից ճակատ է բացում Քոչարյանի համար, արդյոք սա չի հաշվարկել Փաշինյանը, թե պատրաստվում է ամեն գնով նրան պահել ճաղերի ետեւում: Անի Սահակյան

դիտվել է 154 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am