Իրավունքը գրում է. Այն պայմաններում, երբ քաղաքական դաշտը ամբողջությամբ կենտրոնացած էր արտահերթ ընտրությունների քարոզարշավի վրա, նախ ադրբեջանական ու հետո նաեւ հայկական մամուլում հայտնվեց մտահոգիչ մեկ լուր, որը կարելի է արտաքին քաղաքականության ոլորտում Նիկոլ Փաշինյանի կառավարության վտանգավոր ձախողումներից մեկը համարել:Այս մասին նշում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ու մանրամասնում.«Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների, ֆրանսիական MBDA Systemsընկերությունը Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության համակարգեր վաճառելուհամար ստացել է Ֆրանսիայի կառավարության համաձայնությունը: Հատկանշական է, որֆրանսիական որեւէ պետական մարմին լրատվությունը չի հերքել: Ստացվում է, որ Ֆրանսիայինախագահ Էմանուել Մակրոնը Երեւանում Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի անելուց ու պարբռնելուց հետո, Փարիզ վերադառնալով իր ստորագրությունը դրել է Ադրբեջանին զենքվաճառելու պայմանագրի տակ»:
Ըստ քաղաքագետի, MBDA Systems ընկերությունըԱդրբեջանին մատակարարելու է ASTER 30 SAMP/T եւ VL Mica տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր. «Հայկական մամուլում տեղ գտածհրապարակումներում վրիպել է այն կարեւոր կետը, որհիշյալ համակարգերը հատկապես ուղղված են ռուսական«Իսկանդեր» հրթիռների դեմ եւ իրենց հզորությամբ գերազանցում են նույնիսկ ամերիկյան Patriot հակահրթիռային համակարգերին: «Իսկանդեր»հրթիռներն այս պահին Ադրբեջանին զսպող Հայաստանի անվտանգության գլխավոր տարրերից են համարվում, իսկ ֆրանսիական համակարգերի մատակարարումը Ադրբեջանին թույլ կտահաղթահարել այդ պատնեշը»:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը