Հայկ Մարությանի «կարգին» ախորժակը

Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծն առաջիկայում պետք է ներկայացվի քաղաքի ավագանու հաստատմանը: Որքան էլ անսպասելի է, բայց հեղափոխական իշխանությունը գերազացել է նախորդներին իր շռայլությամբ,նախկինում քննադատված ծախեսրը մի քանի անգամ բազմապատկել, գործուղումների եւ նման այլ ծախսերի համար հատկացված գումարների հարցում թռչքային աճ ապահովել: 2018-ի համեմատ 2019 թվականի բյուջեի նախագծով աճել են մայրաքաղաքի բյուջեի և եկամուտները, և ծախսերը: Եթե այս տարվա բյուջեով եկամուտները կազմում էին 80 մլրդ 189 մլն 969.8 հազար դրամ, իսկ ծախսերը՝ 80 մլրդ 237 մլն 969.8 հազար դրամ, ապա 2019 թվականի բյուջեի նախագծով եկամուտները նախատեսված են 83 մլրդ 077 մլն 572.0 հազար դրամ, իսկ ծախսերը՝ 84 մլրդ 346 մլն 812.0 հազար դրամ: Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մշտապես քննադատվել է հատկապես գործուղումների համար հսկայական գումարներ ծախսելու համար: Սակայն Հայկ Մարությանը նրան ծալած ունի այս հարցում: 2019 թվականի համար գործուղումների գումարները կրճատելու փոխարեն ավելացրել են: Եթե այս տարի այդ նպատակով հատկացված էր 62.7 մլն դրամ, ապա հաջորդ տարի գործուղումների վրա կծախսի գրեթե կրկնակի՝ 112.7 մլն դրամ: Քաղաքապետարանի աշխատակիցների պարգևատրումների հարցը ևս մշտապես քննադատվել է, բայց այս հարցում էլ հետեւություններ չեն արվել: Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758.5 մլն-ից 2019-ի համար աճել է 1,2 միլիարդ դրամով, հասնելով 1 մլրդ 991.4 մլն դրամի: Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն ևս աճ է արձանագրել՝ 9.2 մլն դրամից հասնելով ռեկորդային 169.1 մլն դրամի: Սակայն որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ սա փող լվանալու լավագույն ճանապարհն է, եր մի քանի սեմինար կազմակերպելով հնարավոր է մեծ փողեր լվանալ: Երևանի նոր իշխանությունները ևս չեն պատրաստվում կրճատել տոնական զարդարանքի համար գումարները. 50 մլն դրամ այդ նպատակով հատկացվել էր այս տարի, հաջորդ տարի ևս 50 մլն կհատկացվի: Մինչդեռ մայքարաղաքի բնակիչների առջեւ բազում խնդիրներ են ծառացած եւ դրանք հապշտապ լուծման կարիք ունեն: Ավելին մտահոգիչն այն է, որ հաջորդ տարվա բյուջեով կրճատվել է սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը : Եթե 2018-ի բյուջեով այս տողով հատկացված էր 2 մլրդ 172 մլն 857.6 հազար դրամ, ապա 2019-ի համար նախատեսված է 2 մլրդ 114 մլն 819.6 հազար դրամ: Առողջապահության ոլորտին էլ քաղաքի բյուջեից ընդամենը 479 մլն 960.0 հազար դրամ է հատկացվելու հաջորդ տարի: Անի Սահակյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am