Բ26 փաբ, BMW X5, 2 բնակարան. Փաշինյանի պատգամավոր աներորդու ունեցվածքը

Zham.am-ը շարունակում է անդրադարձը բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերին: Այս հրապարակմամբ ներկայացնում ենք  ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի ունեցվածքը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած պաշտոնի ստանձման հայտարարագրում, որը ներկայացվել 2018 թվականի հունիսի 15-ին, Հրաչյա Հակոբյանը գրանցել է 2 բնակարան և 1 հողամաս: Որպես շարժական գույք՝  գրանցված է BMW X5 մոդելի ավտոմեքենա: Հակոբյանը դրամական միջոցներ և եկամուտներ չի գրանցել: Ինչպես գիտենք, Հրաչյա Հակոբյանը այս ընտրություններին ևս պատգամավորության թեկնածու էր, նա համամասնական ցուցակի 180-րդ համարն էր, իսկ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած վերջին մեկ տարվա գույքի և դրամական միջոցների հայտարարագրում Հրաչյա Հակոբյանը գրանցել է 2 բնակարան և 750 քառակուսի մետր մակերեսով 1 հողակտոր: Հակոբյանի բնակարաններից մեկը գտնվում է Արշակունյաց 39/9 հասցեում և կազմում է 104 քառակուսի մետր, մյուսը՝ Երևան, Չեխով 8 հասցեում և կազմում է 50 քառակուսի մետր: Բնակարանները Հակոբյանը տնօրինում է համասեփականության, իսկ հողամասը սեփականության իրավունքով: Որպես շարժական գույք՝  գրանցված է 2010 թվականի արտաադրության Հյունդայի Սոնատա մոդելի ավտոմեքենա, որը Հակոբյանի միանձնյա սեփականությունն է: Տարվա ընթացքում Հրաչյա Հակոբյանը ստացել է 2 մլն 800 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է պատգամավորական աշխատավարձից: Հրաչյա Հակոբյանը գրանցել է նաև  Բ26 անվանմամբ ընկերություն, որի 100 տոկոս բաժնեմասն էլ իրեն է պատկանում: Ժամանակին նախագահի, այժմ վարչապետի նստավայրի հասցեով ընկերությունը գրանցվել է 2017 նոյեմբերի 7-ին, ինչպես նշվում է պետռիգիստրի կայքում, ՍՊԸ-ի հիմնադիրը Հրաչյա Հակոբյանն է: Համացանցում որոնում կատարելիս գտանք Բ26-ի ֆեյսբուքյան էջը, որի գլխավոր նկարը ևս թեմատիկայի մեջ է՝   նստավայրի շենքը՝  Բ26 հավելումով: Պարզվում է կրեատիվ անվանումով Բ26-ը փաբ է, որտեղ իրենց ժամանցն են անցկացնում նաև  ՔՊ-ի վերնախավն ու առաջամարտիկները՝  Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան, Արարատ Միրզոյան, Ռուբեն Ռուբինյան և այլք: Էջը կառավարողը հյուրերի այցերին ստեղծագործական մոտեցում է ցուցաբերել՝  յուրովի մեկնաբանելով դրանք, ինչպես օրինակ Օրերս «անցնում էի, ասեցի մտնեմ» այցով Բ26 էր ժամանել, Երեւանի ավագանու #Ելք խմբակցության անդամ, քանդակագործ Հարություն Բաբայանը: Քննարկման թեման, Երեւանում «Ծտերի» դեմ իրականացվող բռնություններն ու դրա հետեւանքներն էին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ գնահատման բաժնում գրել է՝ Իմ սիրտը Բ26֊ում է...)))) © Անհայտ Մտածող Պակաս կրեատիվ չի նաև Նիկոլ Փաշինյանի  լուսանկարի վերաբերյալ մեկնաբանությունը՝ Մինչ օրս սա միակ նկարն է եւ միակ ապացույցը, որ Նիկոլը եղել է Բ26-ում: ;)

դիտվել է 352 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am