«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին հարաբերություններին։
Հայտարարության մեջ ասվում է.
«Վերջին օրերին լայն քննարկումների առիթ է դարձել Հայաստանի լարված հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրների հետ։ Այս քննարկումներն ավելի բանավիճային են դառնում, քանի որ այս ամենն անմիջականորեն կապված է արցախյան հիմնախնդրի լուծման տարբերակների հետ։ Այսինքն՝ այս ամենն առնչվում է Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերին, առավելապես՝ պատերազմի և խաղաղության թեմային։
– Նման պայմաններում, երբ տոտալ քարոզչական պատերազմ է սանձազերծվել Հայաստանի դեմ, իր, այսպես կոչված, դաշնակիցների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և մյուս երկրների կողմից, համոզված ենք, որ այս պահին, մեր ներքին գաղափարա-քաղաքական տարաձայնությունները պետք է մի կողմ թողնել և միասնաբար դիմակայել արտաքին ճնշումներին։
– Որքան էլ, որ մեր համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի ռուսամետ քաղաքականությունը, մասնավորապես՝ ԱՊՀ, ԵՏՄ, ՀԱՊԿ կառույցներին անդամակցելը, այնուամենայնիվ, ուզում ենք հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի հայրենասիրությունը և վճռականությունը բավարար կլինի՝ պաշտպանելու հայկական շահերը, ինչպես նաև արժանի հակահարված տալու բոլոր պուտիններին, լուկաշենկոներին և բոլոր այլ սուլթաններին։
Ստորագրում ենք՝
Շահեն Հարությունյան (Ազգային Միացյալ Կուսակցության հիմադիր. հիմնադրված՝ 1966թ. ապրիլի 24)
Շանթ Հարությունյան (Ցեղակրոն կուսակցության նախագահ. հիմնադրված՝ 1987թ. դեկտեմբերի 1)
Շահեն Հարությունյան կրտսեր (Ազգային Միացյալ Նախաձեռնության նախագահ. հիմնադրված՝ 2016թ. հուլիսի 7)»:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը