Քիչ-քիչ բացվում է Արցախում պաշտոնանկությունների խոհանոցը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանի (Ռիժի Լյով) պաշտոնանկությունը դեռ շարունակում են քննարկել Արցախում և Հայաստանում։ Հիշեցնենք, որ հիմնական պատճառը համարվում է Արցախի բանակի զինվորականների կողմից Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության արձագանքը, ինչը Նիկոլ Փաշինյանին դուր չեկավ և նա բաց տեքստով զգուշացրեց Բակո Սահակյանին՝ սաստել իր ենթականերին և չխառնվել Հայաստանի ներքին գործերին։ Սակայն այս օրերին մեզ լուրեր են հասնում Արցախից, որ որոշ շրջանակներ համարում են, որ պաշտոնանկության իրական պատճառը բոլորովին էլ այդ արձագանքները չէին և Սասունին պատասխանելը չէր։ Մեզ ասացին, որ Հայաստանում կարծում, են, թե Լյովա Մնացականյանն այս ընտրություններում աջակցել է Հանրապետական կուսակցությանը, մասնավորապես՝ բանակի այն հատվածը, որը քվեարկել է՝ որպես ՀՀ քաղաքացի։ Այսինքն՝ զինվորներին հրահանգել են իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին։ Շատերն, իհարկե, կասկածում են սրան, քանի որ անգամ մեծ ցանկության դեպքում Արցախի ՊԲ հրամանատարը չէր կարող քիչ թե շատ էական դերակատարում ունենալ այս հարցում։ Եթե անգամ ինչ որ շրջանակներ նման հրահանգ ստանային, ապա այս տարի 2017-ի իրավիճակը չէր և հրահանգված քվեարկության դեպքում, նախ, դա արագ կիմացվեր, երկրորդն էլ՝ զինծառայողները քիչ հավանական է, որ ենթարկվեին նման հրահանգի։ Արցախում նաև խոսում են այն մասին, որ այս պաշտոնանկությունները և Փաշինյանի «զայրույթը» մեկ այլ հիմք էլ ունեն՝ ընտրությունների շրջանում, Սասունի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հարթելու համար Ղարաբաղ էր մեկնել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա հանդիպել էր Բակո Սահակյանին, Լյովա Մնացականյանին, Վիտալի Բալասանյանին և ուրիշների, հանդիպումներից հաղորդագրություններ և լուսանկարներ էլ հրապարակվեցին։ Ստեփանակերտում խոսում են, որ այդ հանդիպումների ժամանակ արցախցիները բառացիորեն պատին են դեմ տվել Արմեն Գրիգորյանին՝ նրան ասել այն ամենը, ինչ չեն կարողացել ասել Նիկոլ Փաշինյանին և նաև այդ հանդիպումների ու արցախցիների «հանդգնության» մասին ինֆորմացիան է զայրացրել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 717 անգամ
Լրահոս
Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ «Նպատակն ա՝ ՀԷՑ-ը հանձնի Ադրբեջանին, ատոմակայանը՝ Թուրքիային, երկաթգիծն էլ ՝ Ղազախստանին»․ կարծիքներ (video) «Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրու խայտառակությունից հետո ինչ են որոշել Նիկոլն ու Աննան․ Նարինե Դիլբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am