«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կառավարիչները հեղափոխության օրերին անուրանալի ծառայություն են մատուցել Նիկոլ Փաշինյանին, և դա էր պատճառը, որ նրանք արժանացան մեծ պատվի՝ հրապարակում հանրահավաքի հարթակից Նիկոլ Փաշինյանը «Մարիոթը» հռչակեց «ազգային բրենդ»՝ շարժմանը միացած «Գրանդ հոլդինգի» կողքին։
Այդ դեպքերից ամիսներ անց մեզ պատմեցին, որ այդ օրերին «Մարիոթում» կարևոր փակ հանդիպումներ անող Նիկոլ Փաշինյանին հյուրանոցի ղեկավարությունը հուշել է՝ վերջին պահին փոխել բանակցությունների սենյակը, քանի որ այն «լսվել է»։ Նոր սենյակը, որն ընտրվել է ադմինիստրացիայի ուղղորդմամբ, գաղտնալսման տակ չի եղել, և հենց այնտեղ են կարևոր որոշումներ կայացվել, որոնք վճռորոշ են եղել հեղափոխության հաղթանակի հարցում։ Եվ պատահական չէ, որ այս ողջ ընթացքում Փաշինյանը պարբերաբար լինում է «Մարիոթում», իսկ երեկ էլ «Իմ քայլը» ֆրակցիայի առաջին նիստն է անցկացրել «Մարիոթում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը