Հայաստանը (Նիկոլը) իր որոշումն է ընդունելու, Արցախին էլ ասելու են գնա ինչ ուզում ես արա, քո պրոբլեմն է
Զգացողությունն այնպիսին է, որ Նիկոլի այն բանաձևը, որ Հայաստանն իր մասով է բանակցելու, իսկ Արցախը իր մասով, իսկ որոշումը ժողովուրդն է ընդունելու հետևյալն է`. Հայաստանը (Նիկոլը) իր որոշումն է ընդունելու, Արցախին էլ ասելու են գնա ինչ ուզում ես արա, քո պրոբլեմն է: Քաղաքական սերնդափոխության իմաստն էլ այն էր, որ հիմնականում պատահական մարդկանցով են խորհրդարանը լցրել, որ ինչ ուզեն անցկացնեն: Հեղափոխության իմաստն էլ սկսվում է փոխվել, մոտենում ենք դավադրության տեսություններին: Հ.Գ. Բացառված չի, որ Հայաստանում "օտարերկրյա" զորքերի մասին Լավրովի ասած պայմանագիրը Արցախի խնդրով ընթացող բանակցությունների կոնտեքստում պետք է դիտարկվի: Այսինքն խաղաղապահ-խաղարարար, կամ ոնց ուզում եք անվանեք, զորքերի խնդիր կարող է առաջանալ: Գրել է Ստեփան Դանիելյանը
