Հուսանք, որ Արբեջանը արդեն իսկ հասկացել է, որ խաղաղ գործընթացին այլընտրանք չկա. Դ. Բաբայան
Ստեփանակերտը այս պահին չի կարող ասել, թե Արցախի հարցում ինչ փոխըմռնման են եկել Հայաստանն ու Ադրբեջանը արտագործնախարների հանդիպման ժամանակ. Tert.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ճիշտ համարեց համապատասխան կառույցների խոսքին սպասելը: «Պաշտոնական Ստեփանակերտը իհարկե միշտ էլ ողջունել է ցանկացած հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի ներկայցուցիչների, որովհետև այն դիտարկում ենք որպես խաղաղ գործընթացի շարունակականությունը ապահովող երևույթ, խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավարում: Ինչ վերաբերում է Մամեդյարովի հայտարարությանը,ապա մենք ուզում ենք հուսալ, որ Արբեջանը արդեն իսկ հասկացել է, որ խաղաղ գործընթացին այլընտրանք չկա և 2-րդ` հասկանում է, որ այլընտրանք չկա ԱՀ-ի ճանաչմանը և 3-րդ նա հասկանում է, որ այլընտրանք չկա պաշտոնական Ստեփանակերտի բանկացային գործընթացի մասնակցության վերաբերյալ, այսինքն բանակցությունների լիարժեք ձևաչափի վերկանգմանը: Եթե փոխըմռնումը այս տեսանկյունից է, բնական է, կարելի մտածել, որ փոփոխություն է տեղի ունենում Ադրբեջանի մոտեցումների մեջ `չնայած սա իդեալական պատկեր է: Կապրենք, կտեսնենք»,-շեշտեց նա: Կայքը գրում է, որ Դավիթ Բաբայանն ասաց, որ հստակ տեղկատվություն, թե ինչ փոխըմռնման մասին է խոսքը, կարող է տալ համապատասխան կառույցը, ինքը թվարկեց այն տարբերակաները, որոնք ընդունելի են, ցանկալի են Արցախի համար:
