Հետաքրքիր է իմանալ. Լեզվի կոմիտեն ներկայացնում է տարածված օտար բառերի հայերեն համարժեքները

ՀՈՐԴՈՐԱԿ ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Հայտնի իրողություն է, որ լեզուներն առանց փոխառությունների չեն լինում: Դրանք  եղել են, կլինեն և մերժելի չեն, եթե անհրաժեշտաբար են փոխառվել: Իրողություն է նաև, որ ամեն լեզու փորձում է հնարավորինս զերծ մնալ օտար բառերից՝ ստեղծելով դրանց համարժեքները: Երբ տվյալ լեզվում ստեղծվում է համապատասխան բառը, որը հասարակությունն ընդունում է, փոխառությունը դառնում է օտարաբանություն: Ի տարբերություն փոխառության՝ օտարաբանությունը մերժելի է, որովհետև նախընտրելով օտարաբանությունը՝ նսեմացնում ենք մայրենի լեզուն, խանգարում նրա բնականոն ընթացքը: Հայերեն շատ բառեր, ցավոք, երբեմն անտեսվում են: Նկատի ունենալով վերը ասվածը՝ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ստորև  բերված օտար բառերի փոխարեն գործածել հայերեն համարժեքները.

  1. աբոնեմենտ – բաժանորդագիր
  2. աբստրակտ – վերացական
  3. աբսուրդ –անհեթեթություն, անհեթեթ
  4. ամբիցիոզ – հավակնոտ
  5. ավտոռեֆերատ – սեղմագիր
  6. ատեստատ – վկայական
  7. բալանս – հաշվեկշիռ
  8. դեֆիցիտ – պակասուրդ
  9. դիվիդենտ – շահաբաժին
  10. դիսերտացիա – ատենախոսություն
  11. դիսպետչեր – կարգավար
  12. էմոցիա – հույզ
  13. իմիջ – կերպար
  14. ինվալիդ – հաշմանդամ
  15. ինվեստիցիա – ներդրում
  16. լեգիտիմ – օրինական, օրինակարգ
  17. լոգիկա – տրամաբանություն
  18. կոլեգիա – վարչանի
  19. կոմպետենտ – 1. իրազեկ, իրավասու
  20. կոմպրոմիս – փոխզիջում
  21. կոնցեպցիա – հայեցակարգ
  22. կրեատիվ – ստեղծագործ
  23. մաքսիմում – առավելագույն
  24. մենեջմենտ / մենեջմենթ – կառավարում
  25. մոնոպոլիա – 1. մենաշնորհ, 2. մենատիրություն
  26. մոնոպոլիստ – 1. մենաշնորհյալ, 2. մենաշնորհատեր
  27. մենտալիտետ / մենթալիտետ – մտածելակերպ
  28. մինիմում – նվազագույն
  29. նեգատիվ – բացասական
  30. շանս – հնարավորություն
  31. չեկ / չեք– վճարագիր, անդորրագիր
  32. պոզիտիվ – դրական
  33. պոպուլիզմ – ամբոխահաճություն
  34. պոպուլիստ – ամբոխահաճ
  35. պրակտիկ – գործնական
  36. պրինտեր – տպիչ
  37. ռեալ – իրական
  38. ռեյտինգ – վարկանիշ
  39. սանկցիա(ներ) – պատժամիջոց(ներ)
  40. սիմվոլ – խորհրդանիշ
  41. սիմվոլիկ – խորհրդանշական
  42. սիստեմ – համակարգ
  43. սիտուացիա – իրադրություն, իրավիճակ
  44. ստատիստիկա – վիճակագրություն
  45. տրենաժոր – մարզասարք
  46. քսերոքս – պատճենահան
  47. քրոնիկոն – ժամանակագրություն
  48. օպոնենտ – ընդդիմախոս
  49. ֆեյք – կեղծ
  50. ֆորում – համաժողով
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am