Հատված՝ Ռոբերտ Քոչարյանի գրքից. «գրավյալ տարածքների» վերադարձի մասին

Հատված Ռոբերտ Քոչարյանի` «Կյանք և ազատություն» գրքից – «գրավյալ տարածքների» վերադարձի մասին Դեկտեմբերին հանկարծ հրավեր ստացա Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակից այդ երկիր այցելելու։ Ինձ դա զարմացրեց և մտահոգեց, ինչու պետք է նախագահը հրավիրի վարչապետին։ Սակայն այնքան էի կլանված աշխատանքով, որ այդ հարցի ուղղությամբ չմտածեցի ․․․ Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտնի դարձավ հրավերի պատճառը։ Շիրակն ուզում էր քննարկել ինձ հետ ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցերը։ Շիրակը որոշել էր ուղիղ ինձ հետ խոսել, և հենց դա էլ եղել էր պատճառը, որ ես Ֆրանսիա հրավիրվեմ։ Նա անկեղծորեն պատմեց ողջ նախապատմությունը մեր հանդիպման առաջին իսկ րոպեներին։ Ես հասկացա, որ Շիրակի նպատակն է համոզել ինձ այն բանում, որ Ադրբեջանին տարածքների վերադարձը մինչև ԼՂ կարգավիճակի որոշումը միակ հնարավոր ելքն է։ «Դե ինչ ․․․»,- մտածեցի ես ու բացեցի Ֆրանսիայի նախագահի առաջ քարտերս։ Ես նրան ցույց տվեցի, թե ինչ կարող է նշանակել մեր անվտանգության համար հեռանալն այդ տարածքներից։ Արաքսին հարակից չորս շրջանների վերադարձը կնշանակեր շփման գծի ձգվածության ավելացում 22-220 կմ։ Շատ ավելի կավելանար շփման գծի ձգվածությունը եթե հանձնվեր Քելբաջարը, որտեղ մենք պահում ենք ընդամենը մի կիրճ՝ 3200 մետր բարձրությունից։ Ով կգնա նման ինքնասպան քայլի առողջ բանականությամբ, առանց ռեալ երաշխիքների։ Ինչպիսի ուժերով ենք մենք ապահովելու Ղարաբաղի անվտանգությունը։ Ես ևս մեկ անգամ կրկնեցի, որ այդ տարածքների հանդեպ մեր վերահսկողության իմաստը բացառապես ռազմական է և այնտեղից մենք կարող ենք հեռանալ, միայն եթե սպառնալիքի լիակատար բացակայություն լինի։ Նշեցի, որ հաշտությունը հիմնվում է ոչ թե խաղաղապահների, այլ ուժերի հավասարակշռման վրա, և հենց այդ տարածքներն են, որ հանդիսանում են կարևոր բաղադրիչն այդ հավասարակշռության։ Իսկ հետո ես մի այսպիսի պարզ հարց տվեցի նրան․ «Պարոն նախագահ, իսկ դուք պատրա՞ստ եք այնտեղ զորք ուղարկել, որոնք կերաշխավորեն խաղաղությունը»։ Պատասխանը լռությունն էր։ Նման երաշխիքներ ոչ ոք տալ չէր կարող։ Ցույց տալով, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ Արցախի համար «փուլային» պլանը, ես ևս մեկ կարևոր փաստարկ ներկայացրի։ Հանդիպման արդյունքը մտածվածի հակապատկերն էր։ Ոչ թե Շիրակն ինձ համոզեց, այլ ես կարողացա նրան ակնհայտ կերպով ցույց տալ, որ իրենց պլանը չի աշխատի, և այն պետք է հիմնովին փոխել։ Ես տրամաբանական և ծանրակշիռ փաստարկներ բերեցի, և դրանք բավական եղան, որպեսզի նրանք բոլորը սկսեն մտածել։ Ես էլ հասկացրեցի, որ բաց եմ քննարկումների համար և պատրաստ քննակելու լուծման ցանկացած տարբերակ, որը չի հարվածի Հայաստանի և Ղարաբաղի կենսական շահերից։ Երբ դուրս էի գալիս բանակցությունների սրահից, աչքիս զարնեց ֆրանսիական ԱԳՆ ներկայացուցչի այլայլված դեմքը, որը պատասխանատու էր ղարաբաղյան կարգավորման բանակցությունների համար։ Նա ակնհայտորեն ծանր էր տանում։ Ինչ-որ մի երկու ժամի պատճառով նրա բոլոր ջանքերն ի դերև ելան։ Ինձ համար այդ ուղևորությունը շատ արդյունավետ էր։ Ժակ Շիրակը հասկացավ մեր դիրքորոումը և հետագայում բազում տարիներ օգնում էր բանակցություններում։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է Ոչնչացվել է ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համալիր Հոդվածների կանչ` «Caucasus Heritage and Identity Studies (CHIS)» միջազգային պարբերականում Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը. Վահե Դավթյան Իրանում դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը Վարուժան Գեղամյան. Մի բան հստակ է. մեր տարածաշրջանը մտավ բռնության, անկայունության և բախումների նոր փուլ Իրանի զինված ուժերը հարված են հասցրել Թել Ավիվին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի որդու սպանության գործողությունը ձախողվել է Փաշինյանը «բզում» է Արտաշատի համայնքապետին, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի բիզնեսից չխոսի․ տեսանյութ Մարդու վրայից, էն էլ հանրային դեմքի, էն էլ պաշտոնյայի, չպիտի ճպճպան ձեթի հոտ գա․․․ Լուրեր են տարածվում այն մասին,որ դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել» Չինաստանը մտահոգություն է հայտնել Իրանին հասցվող հարվածների կապակցությամբ Հրդեհ է բռնկվել «BMW X5»-ում «Պերաշկի խեղդելու» հերթական շոուն Փաշինյան Նիկոլը վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան 41 մլրդ դրամի պարգևավճար է բաժանել Աբովյանում 24-ամյա երիտասարդի դաժան սպանության մանրամասները Թրամփն ԱՄՆ կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հարվածելու ծրագրի մասին․ Ներկայացուցիչների պալատի խոսնակ 100-ից ավելի բեռնատար, բքի պատճառով, չեն կարողանում Ջաջուռի ոլորաններով անցնել Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին. Ոսկանյան Այդ դեպքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ կհայտներ նման լուրը Տարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»․ Սուրենյանց Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են Խամենեի սպանության մասին ԱՄԷ-ն դատապարտել է իրանական հարվածները․ կա զոհ Прогноз из 2012: Владимир Жириновский — о кризисе на Ближнем Востоке
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am