Փաշինյանի պատասխանը Լուկաշենկոյին

Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե ինքը Նիկոլ Փաշինյանին հարցրել է` ինչո՞ւ զենքի վաճառքի հարցը չի բարձրացնում նաև ՌԴ նախագահի առաջ, նշեց, որ Լուկաշենկոն ներկայացրել է միայն իր ասածը, սակայն չի հայտնել Փաշինյանի պատասխանը: «Պարոն Լուկաշենկոն ասում է՝ ես այս ասացի, այսպես ասացի, այնպես ասացի, բայց նա չի ասում՝ ես ինչ ասացի: Ես ամսի 7-ին եկել եմ, հարցրել են խոսակցություն եղել է, թե ոչ, ես ասել եմ, որ այո խոսել եմ, մանրամասները չեմ ներկայացրել, որովհետև դռնփակ նիստից կոռեկտ չեմ համարում մանրամասներ ներկայացնել, բայց վերջում ասել եմ, որ բավարարաված եմ այդ խոսակցությունից: Հիմա էլ եմ հաստատում, որ բավարարված եմ և այդ խոսակցությունն իմ կողմից շարունակելու անհրաժեշտություն չեմ գտնում: Հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր բավարարված չեն այդ խոսակցությունից և բավարարվելու համար դեռ պետք է երկար դրա մասին խոսեն, դա այլ թեմա է»,-ասաց Փաշինյանը: Հարցին, թե այդուհանդերձ ՀՀ վարչապետը զիենքի վաճառքի մասին ՌԴ նախագահի հետ խոսե՞լ է, թե ՌԴ նախագահի առաջ վախեցել է խոսել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. « Իմ մամուլի խոսնակը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի հետ մեր շփումներում պարբերաբար այդ հարցը բարձրացվել է և նաև տեղում: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Լուկաշենկոյի հարցերին տեղում տրվել են շատ կոնկրետ և սպառիչ պատասխաններ»,-ասաց նա:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Լեհաստանում անհայտ անձինք կտրել են ուկրաինական եկեղեցու գլխավոր գմբեթի խաչը Թբիլիսիում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ հակակառավարական շարժում է սկսվել Հութիները ստանձնել են Թել Ավիվին հարվածելու պատասխանատվությունը Նիկո՛լ Փաշինյան, ՔՊ-ի օրոք ՀԴՄ կտրոնը թալան է․ Արշակ Սարգսյան Արտակարգ դեպք Վանաձոր քաղաքում Վրաստանի նախկին պաշտպանության նախարարը ձերբակալվել է Մինչ օրս իշխանությունները չեն հրապարակել սեպտեմբերյան մարտերում զոհվածների անունները, պանթեոն չեն այցելել, փոխարենը «Հեծանվային տոն» են նշում. Էդգար Ղազարյան Վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացիներին, նրանք հոսպիտալացվել են «Ա՛յ գյադա, վե՛ր ընկի տեղդ, հիմա՛ր»․ «Չանեդ կկոտրեմ»․ Հովիկ Աղազարյանի և Գևորգ Պետրոսյանի բանավեճը վերածվեց վեճի Անընդհատ հիշեցրեք այս մարդուն, որ պարտությունը հաղթանակ չէ Դիանա Գասպարյանը մի պատմությունից չպրծած՝ մյուսի մեջ է ընկնում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնում․ 10 վիրավոր կա Հեծանվային մշակույթը լավ բան է, բայց առաջնային մոտիվը քարոզչությունն է․ Հակոբ Բադալյան Գյումրիում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Լինում է, չի լինում» ֆիլմը Հրդեհ՝ Արմաշի տներից մեկում Յուվեցի Կարոյի տղան չի փակել պարտքերը Հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում Խաղաղություն՝ օտար դրոշո՞վ ու զինվորո՞վ․ մեռնելի՛ք է սա Կա՞ ազգ, որի ամենահարուստ ներկայացուցիչն իրեն զոհաբերում է հանուն եկեղեցու Սեպտեմբերյան ագրեսիայի 3–րդ տարին է, իսկ Փաշինյանը «Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշար է անցկացնում ԳԱԱ 32 գիտական ինստիտուտներին և 9 գիտաօժանդակ հաստատություններին ի՞նչ ճակատագիր է սպասվում․ Գալստյան Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Լուսանկարի իրական վտանգը ոչ թե հանդիպման փաստն է, այլ դրա ներկայացման ձևը». Արմեն Հովասափյան Կալասը հայտարարել է ԵՄ-ԱՄՆ հարաբերությունների բարելավման մտադրության մասին ՄԱԿ-ի 46 պետություն Լեհաստանի օդային տարածքի խախտումները դատապարտող համատեղ հռչակագիր է ստորագրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am