«Ալեն ջան, եթե սա սխալ է, հերքիր, եթե ճիշտ է, բացատրիր, թե ինչու է հայտնի գողականը քեզ աջակցել…». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեն ջան, եթե սա սխալ է, հերքիր, եթե ճիշտ է, բացատրիր, թե ինչու է հայտնի գողականը քեզ աջակցել… Սրա մասին Էրեբունիում շատերն են խոսում»: Օրերս` «Ժամանակը» գրել էր. «Հայ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել են «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության տարբեր թեկնածուների: Մասնավորապես ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, աջակցել է Ալեն Սիմոնյանին: Սեդրակյանը և Սիմոնյանի այլ աջակիցներ խնդիր են դրած եղել ապահովել աննախադեպ մեծ թվով քվեներ, որպեսզի իրենց պաշտպանած թեկնածուն ստանա ամենաշատ ձայները և կարողանա հավակնել ԱԺ նախագահի պաշտոնին, բայց տապալվել են»:
