Կեղծարարություն` «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի հաղորդագրությունը՝ «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձի վերաբերյալ. ««Լուսակերտ» ՍՊԸ-ի տնօրինությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «հանիրավի» արգելում է ՌԴ-ից 302.400 հատ հավկիթի ներմուծումը, և վստահեցնել, որ առկա են խմբաքանակն ուղեկցող անվտանգությունը հավաստող ԵԱՏՄ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն: Խոսելով փաստաթղթերի մասին, այդուհանդերձ, տնտեսվարողը մոռացել է նշել, որ ներմուծումն արգելվել է այլ պատճառով։ Իսկ արգելանքի պատճառը «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձն է։ Բեռի երևացող հատվածներում դրվել են մակնշված հավկիթների տուփեր, իսկ դրանց ետևում եղել են առանց որևէ ժամկետի, կեղտոտ, արյունոտ, ջարդված հավկիթներ, ինչը ՀՀ կառավարության 2011թ․ սեպտեմբերի 29-ի «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1438-Ն որոշման նորմերի պահանջների կոպիտ խախտում է: Չփաթեթավորված ձվերի յուրաքանչյուր միավորի վրա պետք է նշվի արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը, տեսակը, քաշային կարգին համապատասխանող ծածկագիրը, տեսակավորման ամսաթիվը և պիտանիության ժամկետը: Ձվերի և ձվամթերքի սպառողական տարայի` ստվարաթղթե պալարային տուփի և միջադիրների, յուրաքանչյուր միավորիվրայի մակնշումը պետք է ներառի արտադրող, փաթեթավորող, արտահանող, ներմուծող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում), ձվի կամ ձվամթերքի անվանումը` ներառյալ թռչնի տեսակը, ձվերի տեսակը և կարգը, ձվերի քանակը մեկ փաթեթվածքում, արտադրության ամսաթիվը, պիտանիության ժամկետը և պահման պայմանները: Այսպիսով, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Լուսակերտ» ՍՊԸ հավկիթների ներմուծումն արգելվել է Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների խախտման պատճառով: Հ․Գ․ Տարօրինակ է, որ տնտեսվարող սուբյեկտը դժգոհում է նաև այն կազմակերպությունից, որի հետ միասին ամեն տարի դիմում էին ՀՀ կառավարությանը` խնդրելով հնարավորինս խստացնել հսկողությունը երկիր ներմուծվող հավկիթների նկատմամբ՝ պատճառաբանելով, որ ոչ տեղական արտադրանքի իրացումը տեղականի անվան տակ տարիների ընթացքում քայքայել է թռչնաբուծության ոլորտը` ինչ-որ ժամանակահատվածում թռչնարտադրությամբ ինքնաբավ երկիրը վերածելով ներմուծողի։ Այժմ նույն տնտեսվարողը փորձում է ներկրել արտադրանք՝ չապահովելով օրենսդրական նորմերով սահմանված պահանջները։ Տեսչական մարմինը երբևէ չի ստեղծել լրացուցիչ խոչընդոտներ տնտեսվարողների համար, իսկ օրենսդրության պահանջները պահպանելու և ցանկացած խախտում, անհամապատասխանություն կամ կեղծիք բացահայտելու հարցում միշտ լինելու է առավելագույնս հետևողական»։

Կանխվել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձը
Կանխվել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձը

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am