16 օր անց փրկարարները հայտնաբերեցին ջրատարն ընկած 63-ամյա տղամարդու դին. լուսանկար

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ՀՆՓԱԻԿ թիվ 15 փրկարար ջոկատի փրկարարները «Քանաքեռ ՀԷԿ»-ի ճնշումային խցի հարևանությամբ գտնվող ջրատարից հատուկ ճոպանների միջոցով դուրս են բերել տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածն այս տարվա դեկտեմբերի 3-ից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 63-ամյա Նիկոլայ Բանդարյանն էր։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Իգոր Մանուկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ Արաբկիրի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Մհեր Ներսիսյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Ներսիկ Մխիթարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն քննչական բաժնի ավագ քննիչ Վահրամ Վարագյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և այս պահին տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Վ. Վարագյանը։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ ժամանել է նաև Արաբկիր վարչական շրջանի դատախազի տեղակալ Կարեն Մելքոնյանը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը թե հարազատների, թե հարևանների և թե ընկերների շրջապատում համարվում էր բարի ու սրտացավ մարդ և իրենց համար մեծ ցավ է, որ այդպիսի անձնավորությունը նման ողբերգական դեպքի զոհ է դարձել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն մի քանի օր էր՝ Երևանի բնակիչ՝ 63-ամյա Նիկոլայ Բանդարյանի հարազատները ամեն օր սպասում էին, թե երբ են պատկան մարմինները իրենց հայտնելու, որ վերջապես հայտնաբերվել է Ն. Բանդարյանի դին: Ֆոտոլրագրողի հետ զրուցում Ն. Բանդարյանի հարազատներն ասել էին. «Գրեթե ամեն օր սպասում ենք, թե երբ են, ի վերջո, օպերատիվ ծառայությունները ասելու, որ որոնողական աշխատանքները սկսում են: Ամեն օր գալիս են ու ժամերով սպասում, մենք էլ իրենց հետ, թե երբ է կանալի ջուրը իջեցվելու, որպեսզի Արտակարգ իրավիճակների նախարարության ու ոստիկանության աշխատակիցները, մենք էլ իրենց հետ, սկսենք որոնողական աշխատանքները: Միայն գոհ ենք փրկարարներից ու ոստիկաններից, մնացածը քար անտարբերություն են ցուցաբերում: Է՛լ քաղաքապետարանի թեժ գիծ, է՛լ թաղապետարան, է՛լ կանալի անվտանգությամբ զբաղվող ընկերություն մեռանք զանգահարելով, խնդրելով, որ ջուրը իջեցնեն, սակայն նրանք «իրար բերան թքած» նույն բառերն են կրկնում՝ ջուրը իջնում է: Ինչ է, մենք կո՞ւյր ենք, չենք տեսնում ջրի բարձրությունը. ինչքան կա, էդքան էլ մնում է: Հետո էլ ասում են, թե նոր մոտեցուներ են ցուցաբերվելու քաղաքացիների նկատմամբ: Եթե այս ձև է լինելու ձեր մոտեցումը հուսահատության մեջ հայտնված քաղաքացիների նկատմամբ, ապա վայ մեզ, որ դուք եք դառնալու մեր անվտանգության երաշխավորը»:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am