« Իշխանություն դարձած նախկին ընդդիմադիրները իրենց ռուսաֆիլությամբ գերազանցում են բոլոր հին ռուսաֆիլներին»

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին երկու տարիներին մեր ու «Ելք» դաշինքի միջև գոյություն ունեցող ամենամեծ կոնֆլիկտը կապված է եղել Ռուսաստանի և հայ-ռուսական փոխհարաբերությունների հետ։ Նիկոլ Փաշինյանին ու մյուս պատգամավորներին պարբերաբար զգուշացրել ենք, որ հակառուսական անհեռանկար քաղաքականության պատճառով նրանք վտանգում են Հայաստանի ազգային անվտանգությունը։ Նույնիսկ մի հոդված էլ ունեմ գրած, որը կտեղադրեմ մեկնաբանություններում։

Այն ժամանակ դեռևս ընդդիմադիր գործիչները հեգնում էին՝ պնդելով, թե մենք ռուսաֆիլներ ենք, Մոսկվայի ստրուկներն ենք ու դեմ ենք ՀՀ-ի ինքնիշխանությանը։
Բայց կյանքը ցույց տվեց, որ իշխանություն դարձած նախկին ընդդիմադիրները իրենց ռուսաֆիլությամբ գերազանցում են բոլոր հին ռուսաֆիլներին, իսկ Հայաստանն էլ պատասխան է տալիս նրանց անհեռանկար ու չհաշվարկված հակառուսական քաղաքականության համար։ ՌԴ արտգործնախարար Լավրովի կոշտ հռետորաբանությունն ու նախատեսվող աբսուրդային պայմանագիրը ասվածի վառ ապացույցներն են։ Խնդիրն այն է, որ Մոսկվան չի կարողանում մարսել անցյալում Փաշինյանի ու նրա զինակիցների հակառուսական կոշտ կեցվածքն ու չի վստահում ներկայիս կառավարությանը։ Որքան էլ վարչապետը հավատարմության ու անփոփոխ սիրո խոսքեր ասի, միևնույնն է, Ռուսաստանը չի վստահում ու ռեալ վտանգ է զգում իր ազգային անվտանգության համար։ Սա ապացույցն է այն բանի, որ այսուհետ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը չպետք է տարվեն անհեռանկար պոպուլիզմով։ Չէ՞ որ ինչ-որ մի օր նրանք կարող են իշխանության գալ ու հետո ամեն կերպ փորձելու են սրբագրել անցյալի սխալները՝ պետությունը զերծ պահելով արկածախնդրությունից ու տարատեսակ սպառնալիքներից»։

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am