Փաշինյանի թիմը փոխել է իր վերաբերմունքը հետախուզության նախկին պետի նկատմամբ. ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադրած «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում է տարածել. «Դեկտեմբերի 17-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր խորհրդական նշանակեց Արշակ Կարապետյանին: Վերջինս, այսպիսով, դարձավ Փաշինյանի 14-րդ խորհրդականը: Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետն է։ Նա աշխատանքից հեռացվել էր Սերժ Սարգսյանի կողմից 2016թ․ ապրիլի 26-ին։ Այն ժամանակ պաշտոնական բացատրություն չէր տրվել, սակայն հետախուզության վարչությանը մեղադրում էին ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական հարձակման մասին Զինված ուժերին ճիշտ ժամանակին չտեղեկացնելու մեջ։ Կարապետյանի անունը մամուլում նորից շրջանառվեց այս տարվա փետրվարին, երբ նա նշանակվեց Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ։ Ըստ «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի, Կարապետյանն ապրիլյան պատերազմի զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է, իսկ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն այս տարվա փետրվարին նշել էր, որ թափանցիկ գործընթացի բացակայության պարագայում դժվար է միանշանակ ասել, թե ինչու է Կարապետյանը հեռացվել։ Տեսակետ կա, որ Կարապետյանը և ԶՈՒ մյուս պաշտոնյաները, որոնք հեռացվել էին ապրիլյան պատերազմից հետո, կարող էին ընդամենը քավության նոխազ դարձած լինել ՀՀ նախկին իշխանությունների համար։ Համենայն դեպս, նշենք, որ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակում» 2016 թվականի ապրիլի 28-ին Կարապետյանի հեռացումը համարել էր «շատ կոնկրետ պատասխան» այն հարցին, թե ինչու ապրիլի լույս 2-ի գիշերվանից առաջ հայկական բանակը պատշաճ չափով տեղեկացված չի եղել ծրագրվող հարձակման մասին և, այդպիսով, մարդկային մեծ կորուստներ կրել։ Հակոբյանը հղում էր կատարել ռուսական «Կոմերսանտին», ըստ որի աղբյուրների, Կարապետյանը հեռացվել էր «իր ենթակաների հաշվեսխալների պատճառով, որոնք չէին կարողացել նախօրոք տեղեկացնել բարձրագույն ղեկավարությանը Ադրբեջանի կողմից շփման գծում ծանր սպառազինությունների տեղակայման մասին (մասնավորապես, TOC-1A հրանետ համակարգերի)»։ Իսկ գործող կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ Փաշինյանի նախաձեռնած քայլերթի ընթացքում նկարահանված տեսանյութում Կարապետյանի նշանակումը որպես ռազմական կցորդ շատ տարօրինակ է համարում և նշում, որ ոչ մի պաշտոնյա ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության ձախողման համար դատապարտված չէ»։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am