«Ի՞նչ է անում ժամանակին սակագնի բարձրացման դեմ բողոքող «կարգին Հայկոն»՝ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «2019-ի քաղաքային բյուջեի նախագծով պարգեւատրումներին եւ դրամական խրախուսանքներին հատկացվող գումարը ավելացրել են ավելի քան 2,5 անգամ եւ ընթացիկ տարվա 758 մլն դրամի փոխարեն հասցրել են 1 մլրդ 991 մլն դրամի։ Այսինքն՝ լրացուցիչ 1,2 մլրդ դրամ գումար է հատկացվում այդ նպատակի համար։ Ենթադրվում է, որ դա ուղղվելու է առաջին հերթին քաղաքապետարանի բարձրաստիճան անձանց դրամական պարգեւատրումներին, քանզի Հ.Մարությանն իր առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ քաղաքապետարանի աշխատակիցներին այլեւս չեն պարգեւատրելու։ Գուցե քաղաքապետը չգիտի՞, թե ինչպես կարելի է արդյունավետ ծախսել հավելյալ 1,2 մլրդ դրամը կամ մոտ 2,5 մլն դոլարը։ Հուշենք, որ այդ գումարով հնարավոր է կառուցել 70-80 բնակարանանոց շենք՝ դրա կարիքը ունեցող սոցիալական խմբերի համար որոնց վիճակը շահարկելով, իշխանության եկան «թավշյա» հեղափոխականները։ Հավանաբար նոր քաղաքապետը նոր տոնածառ բերելով՝ իր պարտքը այդ մարդկանց հանդեպ համարում է կատարված՝ «թող ուրախանան նոր տոնածառով» մտածելով։ Ի դեպ, հիշեցնենք, որ նախորդ քաղաքապետի՝ Տարոն Մարգարյանի օրոք մի քանի շենք է կառուցվել եւ հատկացվել 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող շուրջ 600 ընտանիքի։ Սրան հակառակ, նվազել է բնակարանային շինարարության եւ կոմունալ ծառայություններին հատկացվող գումարը մոտ 171 մլն դրամով։ Արտասահմանյան գործուղումների ծախսերը գրեթե կրկնապատկվել են՝ այս տարվա համար նախատեսված 62 մլն դրամի փոխարեն 2019-ին դրանք կկազմեն 112 մլն դրամ։ Դե, եթե 150 հազար դոլար արժողության տոնածառը ինչ մի մեծ ծախս է, ապա 50 մլն դրամով (100 հազար դոլարով) ավելացած արտասահմանյան գործուղումների ծախսն էլ երեւի մի մեծ բան չէ։ Տրանսպորտի թեման առանձնահատուկ է։ Վերջին 5-6 տարիներին Երեւանում ավելի քան 30 ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղի է փակվել ոչ շահութաբեր լինելու պատճառով։ Սրան զուգահեռ՝ երեւանցիների անմխիթար տրանսպորտային սպասարկումն ակներեւ է։ Ուղեվարձի թանկացումը մերժած երեւանցիները ստանում են այն տրանսպորտը, որից ավելին 100 դրամ սակագնով անհնար է ունենալ։ Ի՞նչ է անում ժամանակին սակագնի բարձրացման դեմ բողոքող «կարգին Հայկոն»՝ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նվազեցնում է տրանսպորտի համար նախատեսված բյուջեն եկող տարվա համար գրեթե 2 մլրդ դրամով։ Հավանաբար, տրանսպորտային սպասարկման վիճակը բարելավելու նոր ձեւ է գտել քաղաքապետը։ Քաղաքային նոր բյուջեով նվազելու են նաեւ վերելակների նորոգման ծախսերը։ Հիշում եք երեւի, թե ինչ բարձրագոչ խոստումներ էր տալիս վերելակներն ամբողջությամբ փոխելու մասին մինչ քաղաքապետ ընտրվելը Հայկ Մարությանը եւ ինչ է անում հիմա։ Երեւանը կանաչապատելու խոստմանը եւս, ընտրվելուց հետո, հաջորդեց կանաչ տարածքների պահպանման ծախսերը նվազեցնելը»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am