Երևանի կենտրոնում Դերժավայի Արկադիի որդին անօրինական շինարարություն է անում. Հայկ Մարությանի «քանդել-ոչնչացնել» օպերացիան վրան չի ազդում (լուսանկարներ)

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանի որդին՝ Ստանիսլավ Համբարձումյանը, Մաշտոցի 52 հասցեում անօրինական շինարարություն է իրականացնում: Նշյալ հասցեում գտնվում է Երևանի պետական համալսարանի նախկին հյուրատունը, որտեղ Համբարձումյանները շքեղ հյուրանոց են կառուցում:

2015 թվականին ԵՊՀ հյուրերի տունը, կառավարության որոշմամբ, հանձնվեց ԵՊՀ հիմնադրամին, որից հետո ԵՊՀ-ն գույքը հանեց աճուրդի՝ 1 քմ 1500 դոլարով: Աճուրդի միակ մասնակիցը դարձավ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի որդուն՝ Ստանիսլավ Համբարձումյանին: «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի միակ սեփականատերը և հիմնադիրը Ստանիսլավ Համբարձումյանն է: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային ռեգիստրի տվյալների բազայից: Բացի այն, որ Համբարձումյանները նշյալ կառույցում անօրինական շինարարություն են իրականացնում, զուգահեռաբար ոտնահարել են մեկ այլ տնտեսվարողի՝ «Շանտան» ՍՊԸ-ի սեփականատիրոջ իրավունքները: 2003 թվականից «Շանտան» ՍՊԸ-ն ԵՊՀ հյուրերի տանը հանդիսացել է գույքի սեփականատեր-տարածքի վարձակալ: Այդ ամենը եղել է փաստաթղթերով՝ գրանցված կադաստրում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Շանտան» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Հարություն Ղազարյանը, որը Մաշտոցի 52 հասցեում զբաղվել է ռեստորանային բիզնեսով:
  «Աճուրդից հետո՝ 2017 թվականի հունվար-փետրվարին, նրանք ԵՊՀ հյուրատանը սկսում են շինաշխատանքեր իրականացնել: Քանդում և վնասում են մեր գույքը: Մի քանի անգամ մեզ ասում են, որ դուրս արեք, մենք այս տարածքն առել ենք, որին ի պատասխան՝ ես ասում եմ, որ ունեմ գրանցված իրավունք: Սակայն հարցը լուծվում է շատ կոպիտ ձևով՝ մեր գույքը քանդում, ջարդում և փշրում են: Ստիպված մենք մեր գործունեությունը դադարեցնում ենք: «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի իրավաբանը եկավ և էլեկտրիկին ստիպեց, որ անջատեն մեր ռեստորանի լույսերը, իսկ շենքի ճարտարապետի գլխավորությամբ քանդեցին մեր դրսի շինությունը, փոխեցին դարպասների բանալիները: Հիմա չենք կարողանում մեր տարածք մտնել»,- պատմեց Ղազարյանը: Հարություն Ղազարյանը նշեց, որ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի նման պահվածքից հետո իրենք դիմել են դատարան՝ շինթույլտվությունը վիճարկելու համար: «Քաղաքապետարանը մեզ թույլտվություն է տալիս, որ մենք աստիճան ու տաղավար կառուցենք, հետո մի ուրիշ ՍՊԸ-ի քանդման թույլտվություն է տալիս: Շինթույլտվությունը «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ին տրամադրվել է 2017-ի օգոստոսին, բայց նրանք շինարարություն այնտեղ սկսել են 2017-ի հունվարից: Այսինքն՝ 6-7 ամիս այդտեղ իրականացվել է ապօրինի շինարարություն, և քաղաքապետարանը դրան որևէ կերպ չի արձագանքել»,- նշեց նա: Հարություն Ղազարյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդրի հետ կապված գրավոր և բանավոր դիմել է Երևանի քաղաքապետարան, ինչպես Տարոն Մարգարյանի, այնպես էլ նոր քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք: Ղազարյանն ընդգծում է՝ քաղաքապետարանից չեն հերքում, որ շինարարությունն անօրինական է, բայց գործնական քայլերի չեն անցնում: «Մենք նախկինում բողոքել ենք, և մեզ մի թուղթ են տվել, որտեղ արձանագրվում է, որ շինարարությունն ինքնակամ է իրականացվում, բայց դադարեցնելու միջոցներ չեն իրականացվում: Քաղաքային նոր իշխանություններին ևս դիմում ենք ներկայացրել: Քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության պետը բանավոր պատասխանել է՝ չեմ կարող գնալ և բանվորին արգելել, որ աշխատի, իսկ թեժ գծի միջոցով ասել են՝ մենք արձանագրել ենք, էլ ի՞նչ եք ուզում քաղաքապետարանից»,- ներկայացրեց նա: «Շանտան» ՍՊԸ-ի սեփականատերը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ այս ամենի պատճառով մեծ ֆինանսական կորուստներ է ունեցել: Խոսքը, մասնավորապես, 60 միլիոն դրամի գույքի վնասի և բաց թողնված շահույթի մասին է, որը յուրաքանչյուր ամիս կազմել է 5 մլն դրամ: ՍՊԸ-ի սեփականատերը նշեց նաև, որ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի ներկայացուցիչները մի քանի օր առաջ են ծանուցում ուղարկել «Շանտան» ՍՊԸ-ին, որ ցանկանում են պայմանագիրը վաղաժամ դադարեցնել. «Ըստ օրենքի՝ նա պետք է ծանուցի, երեք ամիս սպասի, որից հետո դիմի դատարան, որ պայմանագիրը լուծարվի»: «Շանտան» ՍՊԸ-ի սեփականատերը տեղեկացրեց, որ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի շինթույլտվությունը վիճարկելու գործով առաջին դատական նիստը նշանակված է 2019 թվականի մարտին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ին 2017 թվականի նոյեմբերին զգուշացրել են, որ շինարարությունը պետք է դադարեցնել: Այնուհետ, նույն թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը, հաշվի առնելով, որ շինաշխատանքները չեն դադարեցվում, ընկերությանը 200 հազար և 2 մլն 500 հազար դրամի վարչական տույժերի է ենթարկել: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին փոխանցեցին քաղաքապետարանից: Մեզ տրամադրված պատասխանում նշվում է նաև, որ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ն իր հերթին է դատարան դիմել, որպեսզի չվճարի 200 հազար դրամ վարչական տույժը: «2018 թվականի օգոստոսի 13-ին աշխատանքային այցելություն է իրականացվել Մաշտոցի պողոտայի 52 հասցե՝ շինարարական աշխատանքները կասեցնելու նպատակով: Թեև նշված այցելության ընթացքում կառուցապատման օբյեկտի տարածքում փաստացի որևէ շինարարական աշխատանք չի իրականացվել, սակայն կառուցապատողի ներկայացուցչի հետ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ կազմվել է համապատասխան գրավոր արձանագրություն, իսկ կատարված տեղատեսությունը՝ տեսաձայնագրվել: Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ կառուցապատման օբյեկտում՝ Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում, շարունակվելու է իրականացվել հսկողություն՝ հնարավոր շինարարական աշխատանքները կասեցնելու համար»,- նշված է քաղաքապետարանից մեզ փոխանցված պատասխանում: Խնդրի շուրջ մեկնաբանություններ փորձեցինք ստանալ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի ներկայացուցիչներից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Ի դեպ, Երևանի քաղաքային իշխանությունների փոփոխություններից հետո ապօրինի շինարարության դեմ պայքար է սկսվել: Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Նոր Նորքում ապամոնտաժվեց երկհարկանի մի շինություն: Թե ե՞րբ կհասնի, և կհասնի՞ արդյոք Հայկ Մարությանն Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքի կողմից Մաշտոցի 52 հասցեում կառուցված ապօրինի շինությանը, հայտնի չէ:

դիտվել է 981 անգամ
Լրահոս
Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am