Մանվել Գրիգորյանը հայրենասիրության, տուշոնկայի եւ վրեժի արանքում

Մանվել Գրիգորյանի պաշտպանները շարունակում են պնդել, որ գեներալի դեմ քաղաքական դատավարություն է իրականացնում, որ իշխող ռեժիմը քաղաքական որոշում ունի գեներալին մինչեւ վերջ պահել անազատության մեջ՝ թքած ունենալով մարդասիրության, թքած ունենալով հումանիզմի եւ , ի վերջո, կառավարության այն որոշման վրա, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունները, իսկ Մանվել Գրիգորյանը դրանցից մի քանիսն ունի, ընդհանուր 15 հիվանդություն: Եւ զարմանալին այն է, որ այս հանգամանքներում գեներալի պաշտպանները հայտարարում են, որ չեն պատրաստվում դիմել ՄԻԵԴ, որ Մանվել Գրիգորյանը պետության դեմ ելնողը չէ: Իհարկե, պատերազմ հաղթած հերոսների մոտ գուցեեւ պետականության եւ երկրի վարկանիշի հարցն ավելի թանձր նստվածք ունի, բայց սա այն դեպքն է, երբ պարզապես չի կարելի իշխանությանը նույնացնել պետության հետ, ոչ միայն չի կարելի, այլ անհրաժեշտ է այդպիսի իշխանությանը ցույց տալ իր տեղը, որը թքելով արդարադատության երեսին փորձ է անում նոր Հայաստան կերտել: Եթե կուզեք այդպիսի իշխանությունը նույնքան վտանգավոր է ժողովրդավարացման ուղին բռնած Հայաստանի համար, ոքան արտաքինը: Դեռ մի կողմ դնենք, որ Մանվել Գրիգորյանի կալանավորմամբ եւ անմեղության կանխավարկածի ինստիտուտի ոչնչացմամբ պետության ներքում մի շարք արժեհամակարգեր ոչնչացվեցին՝ սկսած Ղարաբաղի անվտանգության իմունիտետից վերջացրած ղարաբայան պատերազմի հաղթանակած հերոսների ինստիտուտից : Այո, ընդունում ենք եւ միանշանակ, որ արցախյան պատերազմում ավանդ ունեցող գեներալը, ում վաստակը ռազմի դաշտում գրեթե վիճարկելի չէր,խաղաղ պայմաններում իր զինակիցների հետ պատուհաս էր դարձել նույն պետության գլխին: Բայց ուրանալ հաղթանակած գեներալի ռազմական ավանդը եւ դատել նրան միայն ռազմի դաշտից դուրս թույլ տված սխալների համար, առնվազն արդար չէ: Արդար կլիներ, եթե մեղադրյալի աթոռին հայտնվեին նաեւ նրա հանցակիցները՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից վերջացրած Սերժ Սարգսյանով։ Որոնք այդպես էլ չհասկացան, որ Մանվել Գրիգորյանը հերոս էր այն միջավայրում, որտեղ նա ապացուցել էր իր հերսությունը, որտեղ նա դարձել էր այդպիսին։ Չհասկացան, որ գեներալ Մանվել Գրիգորյանը խաղաղության դաշտում չուներ մի անելիք, որով կշարունակեր լինել հերոս։ 1994 թվականից սկսած իշխանությունը պետք է այնքան բարոյական ու հեռատես լիներ, որ քաղաքական նպատակներով չօգտագործեր «երկրապահներին» եւ չտար նրանց վերնախավին այն, ինչին նրանք արժանի չեն: Ավաղ, 1996-2000 թվականներին հիմնադիր նախագահի ձեռամբ գեներալ-մայորի կոչումով Մանվել Գրիգորյանը նշանակվեց ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։ 2000 թվականին ստացավ գեներալ-լեյտենանտի կոչում։ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նա անգամ Պաշտպանության փոխնախարար նշանակվեց ու ազատվեց ոչ պաշտոնական այն հիմնավորմամբ, որ «խաղեր տվեց» Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ 2008 թվականին քիչ էր մնացել միանար համաժողովրդական շարժմանը։ Սերժ Սարգսյանը նույնպես զերծ չմնաց Մանվել Գրիգորյանին քաղաքական նպատակներով օգտագործելու գայթակղությունից, նա երկրորդ ժամկետ ԱԺ գործուղեց Գրիգորյանին, ով պատգամավորության առաջին ժամկետում որեւէ բառ, ելույթ չունեցավ ԱԺ ամբիոնից, որեւէ օրենսդրական նախաձեռնության մասնակից չեղավ։ Ցավալին այն է, որ նախկին երեք նախագահների պահվածքը Մանվել Գրիգորյանի նկատմամբ՝ նրան հեռացրեցին «հերոսի» իր կոչումից, ճիշտ շարունակություն չգտավ համաժողովրդական շարժման արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կողմից։ Կար մեկը, որ կասկածում էր Մանվել Գրիգորյանի կատարած «զանցանքների» հարցում, կար մեկը, որ մտածում էր, թե գեներալը «հերոս» է ամենուր՝ թե ռազմի , թե քաղաքական դաշտում։ Բայց արժե՞ր այսպես հրապարակային ոչնչացնել այն մարդկանց, որոնք գոնե թշնամու մոտ որոշակի խնդիրներ էին լուծում։ Մանվել Գրիգորյանին ներքին կարգով կարելի էր դաշտից, անգամ երկրից հեռանալու խորհուրդ տալ, բայց չարվեց, ավելին այսօր ոչնչացվում է նաեւ քաղաքացի Մանվել Գրիգորյանը, ով պետության գթասրտության, կարեկցանքի կարիքն ունի որպես առողջական լուրջ խնդիրներ ունեցո մարդու, իսկ նրան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մերժում է ճիշտ այնպես, ինչպես Հաց բերող եղբորը Սերժ Սարգսյանի ռեժիմն էր վերաբերում: Անի  Սահակյան

դիտվել է 127 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am