SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 18-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացված ահազանգի փաստով։ Ժամը 00։50-ի սահմաններում նշված կենտրոնից ահազանգել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 05 խումբը «աջ և ձախ նախաբազուկների ստորին և միջին երրորդականի անկանոն կտրած վերքերով» ախտոոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցի վրա գործող «Սիթի Հոթել» հյուրանոցային համալիրից, որտեղ նա հյուրընկալված է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 18-ամյա Էրիկ Խաչատուրովն է, ով դանակի միջոցով ինքնավնասումներ է կատարել ձեռքերի շրջանում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը