The Economist-ը Հայաստանը «Տարվա երկիր» է ճանաչել

Բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»: Պարբերականի կայքում ասվում է, որ «Տարվա երկիր» ամենամյա մրցույթի մասնակցության չափանիշներն են ոչ թե երկրի ֆինանսական վիճակը կամ երկրի ազդեցիկ լինելը, և ոչ էլ նրա խոհանոցը, այլ այն, թե ինչ առաջընթաց է գրանցել այդ երկիրը 12 ամիսների ընթացքում: «Նախորդ տարվա հաղթող երկրում՝ Ֆրանսիայում, այսօր անկարգություններ են բռնկվել: 2015-ի հաղթող Մյանման արյունալի հետընթաց է ապրում»,- գրում է The Economist-ը: Այսպիսով, պարբերականը ներկայացնում է 3 երկիր: Մալայզիայում ընտրողները մերժեցին վարչապետին, ով չկարողացավ ադեկվատ բացատրել իր հաշվին 700 միլիոն դոլարի հանկարծակի հայտնվելը: Ընտրություններին հաղթանակ տարավ ընդդիմությունը: Պարբերականի խոսքով՝ Մալայզիան կարող էր դառնալ «Տարվա երկիր», սակայն ժյուրիին դուր չեկավ այն, որ նոր վարչապետ Մահաթհիր Մոհամեդը չի ցանկանում միջոցներ ձեռնարկել երկրում ռասայական տարաձայնությունները վերացնելու համար: Եթովպիայում, ըստ պարբերականի, անսովոր տարի էր: Իշխող կուսակցությունն ընտրեց ռեֆորմիստ առաջնորդ Աբիյ Ահմեդին, ով ազատ արձակեց քաղբանտարկյալներին, ազատություն տվեց ԶԼՄ-ներին և խոստացավ իրական ընտրություններ անցկացնել 2020-ին: Աբիյ Ահմեդը կարող էր դառնալ «Տարվա մարդ», սակայն, պարբերականի խոսքով, պարզ չէ, թե նոր վարչապետը կկարողանա՞ սանձել էթնիկ բռնությունը: «Իսկ Հայաստանում նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց պահպանել իշխանությունը՝ դառնալով վարչապետ: Ժողովուրդն ի նշան բողոքի դուրս եկավ փողոց: Խարիզմատիկ և մորուքավոր նախկին լրագրող և պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ բողոքի ալիքի ֆոնին: Նրա կուսակցությունն ընտրություններին հավաքեց ձայների 70%-ը»,- գրում է պարբերականը: Պարբերականը նկատում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «տհաճ տարածքային վեճը դեռևս լուծված չէ»: «Այնուամենայնիվ, անհանգիստ տարածաշրջանում գտնվող երկիրը ժողովրդավարության և նորացման հնարավորություն ունի: Այդ իսկ պատճառով Հայաստանը ճանաչվում է մեր «Տարվա երկիրը»»,- եզրափակում է պարբերականը՝ վերջում անգլերեն տառադարձությամբ շնորհավորելով Հայաստանին՝ «Shnorhavorum yem»: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am