«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Կառավարության կառուցվածքում առաջիկայում փոփոխություններ են լինելու և կտրուկ կրճատվելու նախարարությունների թիվը՝ 18-ից դրանք դառնալու են 11-ը: Այս պահին դեռ ընթանում են ինտենսիվ քննարկումներ, և վերջնական որոշում չկա: Մեր տեղեկություններով, օրինակ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը կմիացվեն ենթակառուցվածքները, մասնավորապես տրանսպորտը, ջրային համակարգը և այլն: Իսկ նախարարությունը կվերանվանվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությունը կդառնա բարձր տեխնոլոգիաների և կապի նախարարություն: Կրթության և գիտության նախարարությունը իր մեջ «կկլանի» սպորտի և երիտասարդության բնագավառը: Սփյուռքի նախարարությունը կկորցնի իր կարգավիճակը և կդառնա կառավարությանն առընթեր մարմին կամ կներառվի ԱԳՆ-ի կազմում: Իրենց կարգավիճակը կպահպանեն առողջապահությունը, սոցապը, էներգետիկան և այլն: Քննարկվում է անգամ գյուղնախարարությունը նախարարություններից մեկում որպես առանձին կառույց ներառելու հարցը: Մեր տեղեկություններով իրենց պաշտոնները կպահպանեն առնվազն երեք նախարարներ, տարածքայինում՝ Սուրեն Պապիկյանը, առողջապահությունում՝ Արսեն Թորոսյանը, կապի և ՏՏ ոլորտում՝ Հակոբ Արշակյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը