Հրապարակը գրում է.Արդեն ուրվագծվում են Արցախում 2020-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների գլխավոր հավակնորդները: Ամենից շուտ պայքարի մեջ մտավ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով հատկապես վերջին շրջանում ակտիվ է՝ ֆեյսբուքյան գրառումներ է անում, Արցախում եւ ՀՀ-ում հանդիպումների շարք է սկսել:
Մյուսն ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանն է, ով եւս քաղաքական կոնսուլտացիաների մեջ է՝ առայժմ ոչ հրապարակային: Երրորդ թեկնածուն ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն է, ով դիվանագիտական մեծ փորձ ունի: Ամենայն հավանականությամբ, Արցախում իրադարձություններն ակտիվ փուլ կմտնեն հաջորդ տարվա կեսից: Թե ում կպաշտպանեն Բակո Սահակյանն ու ուժայինները, դեռ պարզ չէ, նրանք կարծես չեն շտապում։ Իսկ ժամանակ առաջ Բակո Սահակյանի թեկնածուն համարվում էր Արշավիր Ղարամյանը, ով Սասուն Միքայելյանին հակադարձողներից մեկն էր։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը