Արժանապատվությունը թանկ է ամեն ինչից

Հրապարակը իր խմբագրականում գրում է. Մի քանի օր առաջ ողջ երկիրը քննարկում էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխության հարցը։ Ոմանք արդարացիորեն բացատրություն էին պահանջում, զարմանում էին, թե ինչպես կարելի է ձեռքի մի հարվածով պատերազմող երկրի բանակի հրամանատարին փոխել, այն էլ, գոնե ֆորմալ առումով, անկախ երկրի։ Մանավանդ որ հաստատվեցին լուրերը, թե Լյովա Մնացականյանին փոխելու հիմնական պատճառը Սասուն Միքայելյանի հայտարարությունն ու Արցախից հնչած արձագանքներն էին, մասնավորապես՝ ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը, որը Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքից հետո հանվեց համացանցից։ Մի կողմ թողնենք այն, որ փոքրիկ վեճից մեծ սկանդալ սարքել չէր կարելի, եւ մարդկանց չի կարելի պատժել սեփական կարծիք ունենալու եւ արտահայտելու համար։ Նման «սանկցիաներ» կիրառում են միայն ուժի ցուցադրության նպատակով։ Ենթադրենք, որ Արցախի զինվորականներն անթույլատրելի վարքագիծ են դրսեւորել եւ արժանի էին պատժի։ Բայց եկեք խնդրին նայենք նաեւ հակառակ կողմից։ Զինվորականը, բանակի գեներալ-լեյտենանտն ընդամենը մեկ օր առաջ հայտարարում է, որ դիմում չի գրել եւ չի պատրաստվում գրել։ Նրան, այնուամենայնիվ, ազատում են, բայց որպեսզի աղմուկը շատ մեծ չլինի, մի «թեթեւ» պաշտոն են տալիս՝ ԱԻ նախարարի պաշտոնը, եւ նա համաձայնում է դրան։ Ըստ էության, կուլ է տալիս վիրավորանքը, հաշտվում է այն բանի հետ, որ իր խոսնակի հայտարարության պատճառով իրեն կարող են ազատել աշխատանքից, համաձայնում է ինչ-որ երկրորդական պաշտոն զբաղեցնել։ Հանուն ինչի՞։ Մի՞թե պաշտոնն այդքան թանկ է՝ արժանապատվությունից, սեփական եսից ավելի թանկ։ Առհասարակ՝ մենք երբեւէ ականատես կլինե՞նք արժանապատիվ հրաժարականների, երբ մարդը կնախընտրի հեռանալ, բայց չփոշիացնել տարիների վաստակն ու հեղինակությունը։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am