Հանրայինը պատրաստվում է գործադուլի

Հանրային ռադիոն իր պատմության կենսագրականում թերևս առաջին անգամ է հայտնվել մերօրյա անփառունակ անտերության մեջ: Հավանաբար եղել են նմանօրինակ ժամանակներ, սակայն, անշուշտ, այն ժամանակաշրջանում բարձրաձայնելը դառնում էր տխուր ճակատագրական,և լուռումունջ համակերպվելը դարձել էր սովորական երևույթ: Այսօր, բարեբախտաբար, այլ է իրավիճակը: Մեր ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է: Թվարկենք դրանցից մի քանիսը. 1. Բանիմաց,փորձառու հեղինակ-վարողների շնորհիվ սիրված հաղորդումների անձնակազմին անփորձ ու անհասկանալի ճանապարհներով ռադիոյում պատահական հայտնվածներով փոխարինելու շարունակական իրավիճակ/արդեն յուղալի աշխատավարձերով։ 2. Փոքրիշատե անուն-ազգանունով «հայտնի» անձանց՝որպես երրորդ, չորրորդ աշխատանք, նոր գործատեղեր տրամադրելու գերառավելություն: 3. Ռադիոլսողների կողմից վաղուց ընդունված,անսպառ սեր և հարգանք նվաճած, նեղ մասնագիտական որակավորմամբ վաստակաշատ հմուտ հեղինակներից հրաժարվելու գործընթաց՝ զուտ յուրայինների համար հաստիքներ ապահովելու նպատակով: 4. Աշխատավարձերի քմահաճ հանցավոր բաշխում՝առանց տրամաբանության և կանոնակարգի: 5. Ռադիո-հեռուստատեսության Հանրային խորհրդի որոշ անդամների կողմից ապօրինի ռադիո-հեռուստատեսային հաղորդումների վարձատրությունը այլ ազգանուններով: 6. Նույն Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրին ռադիոյի երկրորդ հարկում թագավորական կահավորմամբ ու մշտապես գոցված աշխատասենյակներ, որոնք տարվա մեջ բացվում են ընդամենը մի քանի անգամ: Այն դեպքում, երբ ռադիոյում հանրապետության սակավաթիվ վաստակավոր լրագրողները բացառապես զուրկ են աշխատանքային նստատեղից: 7. Առավելամեծ վեցանիշ թվերով աշխատավարձեր՝մի քանի տեղ գրանցված, իսկ ռադիոյում անհասկանալի պաշտոններ զբաղեցնող մարդիկ: 8. Եվ էլի շարունակ: Մի խոսքով, Հանրային ռադիոն դարձել է խոպանչիների պարարտ դաշտ: Իսկ եթերը գիշեր-ցերեկ ապահովող, 24-ժամյա գրաֆիկով տեղխնիկական անձնակազմը 70-ից 100 հազար նվաստացուցիչ աշխատավարձով: Նույնը նաև բարձր վարկանիշով հաղորդումների ոչ «ընտրյալ» հեղինակները: Վստահաբար կարելի է փաստել, որ վաղեմի սիրելի ու փառավոր ավանդույթներով Հանրային ռադիոն կորցրել է իր հիմնական գործառույթներով դեմքը և վերածվել քմահաճույքների փորձադաշտի: Եվ այս ամենը վերջին մեկ տարում: Գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ իր «փափուկ բարձի» քաղաքականությամբ և սին խոստումներով, պարզապես  բացարձակ տեղյակ չէ, անգամ դույզն-ինչ գաղափար չունի ռադիոյի այլազան օղակներում ծագող այլևայլ հիմնախնդիրներից: Չնայած  մեղադրելու էլ չէ. միշտ ու մշտապես նրա կասկածելի գործուղումները աշխարհի տարբեր ուղղություններով թույլ չեն տալիս ժամանակ առ ժամանակ մի փոքր երկար ժամանակով հանգրվանել ռադիոյում և առանց գոռգոռալու լսել իր գործընկերներին: Ստեղծագործական ժողովները, եթերը համակարգող խորհուրդները վաղուց հուշ են դարձել: Ամեն ինչ թաքուն, հանկարծակի և անքննելի: Եվ այսպես շարունակ: Մեր համբերության բաժակը լցվեց վերջերս ռադիոյի որոշ հմուտ հեղինակ-աշխատակիցներին աշխատանքից հեռացման ծանուցագրերը՝ կրկին առանց պատճառների: Մեր կոլեկտիվը/կամ ավելի ճիշտ կլինի ասել ՝ ոչ յուրայինների ստվար մասը/ պահանջում է Մարկ Գրիգորյանի հրաժարականը:  Սա մեր բողոքի հանրայնացումն է և սկիզբը, քանի որ մենք պատրաստ ենք գնալ ավելի կոշտ քայլերի, ինչը հետևանքային լուրջ ազդեցություն կունենա Հանրային ռադիոյի աշխատանքների և եթերի վրա: Իհարկե, կոլեկտիվի ցանկությունն է, որ հետայսու ղեկավար նշանակելիս բացառապես հաշվի առնվի հանրային ռադիոյի ներքին խոհանոցին ու բովանդակային նրբություններին քաջատեղյակ լինելը: Մենք ակնկալում ենք գիտակից, սրտացավ, աշխատանքներին լավատեղյակ նոր ղեկավար, ով կկարողանա վերականգնել Հանրային ռադոյի աշխատունակությունը, վարկանիշը և նշանակությունը հայ քաղաքացու կյանքում: Առայժմ այսքանը: Հ.Գ. Նկատի ունենալով մեզ ունկնդիր աշխարհասփյուռ հայրենակիցների նկատմամբ բոլորիս սերն ու հարգանքը և մեր աշխատանքային պարտավորությունները ունկնդրի հանդեպ՝ մենք առայժմ չենք դիմում կտրուկ քայլերի՝ հույս փայփայելով, որ մեր արդեն խզվող ձայնը վերջապես լսելի կդառնա: Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am