Ո՞վ է էջմիածինցիների ոստիկանապետը՝ Վլադիմիր Գասպարյա՞նը, թե՞ Մանվել Գրիգորյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած մամուլի մի շարք հրապարակումներին՝ դեկտեմբերի 29-ին գեներալ Մանվելի անմիջական մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած ծեծկռտուքի ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյանին ծեծելու մասին, ոստիկանությունն այդպես էլ որեւէ կերպ չարձագանքեց այդ դեպքին ու հրապարակումներին: Ընդ որում՝ մամուլում գրվել էր, որ դեպքը տեղի է ունեցել օրը ցերեկով՝ քաղաքի կենտրոնական մասում, բազմաթիվ ականատեսների ու Հրաչ Աբգարյանի կնոջ ու աղջկա ներկայությամբ: Ըստ «Հրապարակ»-ի՝ Էջմիածնի նախկին քաղաքապետը ամանորյա գնումներ կատարելու համար մեքենան կայանել է սուպերմարկետի հարեւանությամբ եւ դուրս է եկել այն պահին, երբ ինչ-որ մարդիկ իջեցնելիս են եղել նախկին քաղաքապետի մեքենայի անիվները: Երբ փորձել է կանխել, գեներալի թիկնազորը վրա է տվել, եւ սկսվել է ծեծկռտուքը: Մեզ հասած տեղեկություններով՝ եղել են փոխադարձ հայհոյանքներ: Մեքենայից իջել է գեներալ Գրիգորյանը եւ անձամբ արմունկով ծեծի ենթարկել նախկին քաղաքապետին, որի ձեռքերը ոլորած է եղել իր թիկնազորը: Որոշ տեղեկություններով՝ հաշվեհարդարը շարունակվել է նաեւ դեպքից հետո, երբ տաքսիով տուն հասած նախկին քաղաքապետին արդեն տնից են դուրս հրավիրել: Մեր տեղեկություններով՝ ծեծի ենթարկված Հրաչ Աբգարյանը հիվանդանոց չի դիմել, սակայն նրա մոտ բժիշկ է գնացել, քանի որ ծեծի արդյունքում շատ վատ վիճակում է եղել: Ի դեպ՝ մամուլում բազմիցս է գրվել, որ գեներալ Մանվելը, շրջանցելով ոստիկանությանը, Էջմիածնում սեփական ճանապարհային կանոններն է սահմանել, որոնք ընդհանուր օրենքի շրջանակում չեն, եւ խստորեն պատժում է նրանց, որոնք չեն ենթարկվում այդ կանոններին ու մեքենան կայանում են ՀՀԿ-ական պատգամավորի համար անցանկալի վայրում: Օրինակ՝ այս սեպտեմբերին նմանատիպ դեպք է կատարվել ԿԳ նախարարի վարորդի հետ, որին գեներալի մարդիկ կարգադրել են արագ ազատել եկեղեցու մուտքը, ու նախարարի վարորդը ենթարկվել է: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մկրտչյանին մի քանի հարց ուղղեցինք այդ առթիվ: Պարոն Մկրտչյան, մամուլում մի քանի հրապարակում եղավ Էջմիածնում ծեծիառթիվ, ինչո՞ւ որեւէ բան չի ձեռնարկում ոստիկանությունը: Նման փաստ չկա մեզ մոտ արձանագրված, դա չի համապատասխանում իրականությանը: Սակայն մամուլում գրվել է, եւ մամուլի հրապարակումների հիմանվրա դուք կարող եք նյութեր նախապատրաստել: Բացի այդ, Հրաչ Աբգարյանըմամուլում չի հերքել, որ իրեն ծեծի են ենթարկել: Մենք դեռեւս մամուլում նման բան չենք հայտնաբերել, ուղղակի մամուլի գրածով ստուգումներ ենք իրականացրել, պարզել ենք, որ չի համապատասխանում իրականությանը: Օպերատիվ հարցումներ ենք կատարել տարածքում, էնտեղ որտեղ նման բանի մասին խոսվում է, դեպքի հետ կապված հարցումներ ենք արել, ոչ մի բան չի համապատասխանում իրականությանը: Եթե կան նման փաստեր, կարող են մեզ մոտ հաղորդում տալ, մենք կզբաղվենք: …Հրաչ Աբգարյանն ասել է, որ նման դեպք տեղի չի ունեցել: Գեներալ Մանվելն է՞լ է ասել, որ նման բան չի եղել: Այո, մենք հարցումներ ենք արել քաղաքացիներից, ժողովրդից, համապատասխան մարդկանցից, ում մասին որ նշվում է, նման փաստ չի արձանագրվել: Կոնկրետ պատգամավորին հարցրե՞լ եք, որովհետեւ ասվում է, որ նա անձամբ էհարվածել նախկին քաղաքապետին: Հարգելիս, ես ասացի՝ ստուգում ենք արել, բանավոր հարցումների արդյունքում նման դեպք տեղի չի ունեցել: Եթե կա տուժող, կարող են դիմել ոստիկանություն, մենք օրենքով նախատեսված կարգով քննություն կիրականացնենք: Մամուլում բազմիցս գրվել է, որ Էջմիածնում գեներալ Մանվելըպատժում է իրհամար անցանկալի վայրում կայանած մեքենաների վարորդներին: Սանշանակո՞ւմ է, որ Էջմիածնում ոստիկանապետ Մանվել Գրիգորյանն է,ոչ թե Վլադիմիր Գասպարյանը: Չի կարող նման բան լինել: Ոստիկանությունն իր դիրքերում կանգնած է ժողովրդի կողքին, ծառայում է օրենքին եւ ժողովրդին: Ու չի կարող անպատժելի մարդ լինել, որ հանցագործության դեպք տեղի ունենա եւ չարձանագրվի ու օրենքի առաջ պատասխան չտա: Սակայն, փաստորեն, ճանապարհային ոստիկանության գործառույթնիրականացնում է Մանվել Գրիգորյանը՝ որոշելով, թե ով որտեղ պիտի մեքենանկայանի: Հարգելիս, տենց բան մեզ մոտ չի արձանագրվել: Ես առաջին անգամ ձեզանից եմ լսում նման փաստ: Չգիտեմ՝ նախկիններում ինչ է եղել, մի քանի տարի առաջ, բայց իմ աշխատած ժամանակահատվածում նման փաստ չունենք: …Դա ոստիկանությունն է որոշում, եւ կան համապատասխան ճանապարհային նշաններ, թե որտեղ կարելի է կայանել, որտեղ՝ ոչ: Փաստորեն այսօր Էջմիածնում որոշակիորեն վախի մթնոլորտ է, որ մարդիկ խուսափում են դիմել ձեզ: Պատկերացրեք, ոչ ոք չի խուսափել մեզ դիմելուց, էսօր էնքան շատ են դեպքերը, որ… նախորդ ժամանակահատվածի համեմատ դեպքերն ավելի շատացել են: Գեներալ Մանվելի հետ կապված ձեզ դիմո՞ւմ են: Դեռեւս չի եղել նման փաստ: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am