ՔԿՀ բժիշկները 4-5 մետրից նայում են Մանվել Գրիգորյանին, գրում՝ առողջ է․ փաստաբանի բողոքը

ՄԻՊ-ի հայտարարությունը զուսպ էր, աշխատանքը՝ պրոֆեսիոնալ, հայտարարությունը համապատասխանում էր իրականությանը: 24News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ «Մանվել Գրիգորյանին կալանավորելուց մեկ ամիս անց բարձրաձայնում էի, որ առողջությունը վատանում է, շաքարի ցուցանիշը եղել է 7 տոկոս, երեկվա դրությամբ՝ 26 տոկոս, այսինքն՝ մի քանի անգամ բարձրացել է։ Երբ հայտարարում էինք, որ սա խոշտանգում է, նկատի ունեինք, որ եթե դու՛՝ պետությո՛ւն, չես կարող մարդու առողջությունը պահել այն վիճակում, որ կալանավորն իրեն հարմարավետ զգա, ապա բարի եղիր կա՛մ միջոցներ ձեռնարկել, կա՛մ բաց թողնել», — ասել է Գրիգորյանի պաշտպանը։ Անդրադառնալով հարցին՝ ՄԻՊ-ի արձագանքն ուշացա՞ծ էր, թե՞ ժամանակի՞ն, Արսեն Մկրտչյանը պատասխանել է․ «Ես չէ, որ պետք է ՄԻՊ-Ի արձագանքին գնահատական տամ: Այդպիսի հայտարություն անելու համար, անհրաժեշտ էր հարցումներ անել՝ հաշվի առնել բժշկի եզրակացությունը: Կարծում եմ, որ ուշացած չէր»: Հարցին՝ հայտարարությունից հետո կարո՞ղ է փոփոխություն լինել, պաշտպանը կարծիք է հայտնել, որ եթե դատավորը լինի այն դատավորը, որը կալանքն է տվել և շարունակում է երկարաձգել այն, նրա վրա կարող է ազդեցություն ունենալ ՀՔԾ պետի մամուլի ասուլիսները կամ որոշ պաշտոնյաների լայվեր: Դատաբժշկական փորձաքննությունը երկու շաբաթ առաջ է նշանակվել, սակայն առայժմ ոչ մի գործողություն չի արվել: Հարցադրմանը՝ կա՞ն արդյոք ժամկետներ՝ որքան ժամանակում պետք է կատարվի փորձաքննությունը, և առհասարակ ինչո՞վ է պայմանավորված ուշացումը։ «Դա պայմանավորված է մեր պաշտպանյալի նկատմամբ բացասական վերաբերմունքով: Կարծում եմ՝ փորձագիտական կենտրոներից նման ակնկալիքներ չենք ունենա: Այն բժիշկները, որոնք աշխատում են քրակատարողական վարչությունում, նորմալ չեն ստուգում, գնում 4-5 մ տարածության վրա, նայում են Մանվել Գրիգորյանին, առանց որևէ բժշկական սարքավորումների, հետո գրում՝ առողջ է: Այսինքն՝ նպատակաուղղված ուզում են այս մարդուն կալանքի տակ պահել»:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am