Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
Հեղափոխությունը, անշուշտ, թարմ օդ բերեց, փոփոխությունների հույս ծնեց, եւ մարդիկ անկեղծորեն ուրախացան, որ ազատվեցին հավերժանալ պատրաստվող իշխանությունից։ Տեսան իրենց պայքարի արդյունքը, վայելեցին իշխանափոխության բերկրանքն ու զգացին միասնականության ուժը։ Գյումրիից քայլքով Երեւան հասած Նիկոլ Փաշինյանն ու փողոցում նրա հետ պայքարած թիմն էլ, հաղթանակի դափնիներից արբած, մտան «պալատներ» ու մի օրում ընդդիմությունից դարձան իշխանություն։
Հիանալի, փայլուն ընթացք, որի մասին կարելի էր միայն երազել։ Բայց հրապարակներից կառավարություն հանգրվանած երիտասարդները չէին պատկերացնում, որ պետություն կառավարելը փողոց փակել չէ, իշխանությանը քննադատելը երկիր ղեկավարել չէ, ԱԺ ամբիոնից խոսելն ու տնտեսական հարցեր լուծելը, Սերժ Սարգսյանին քննադատելն ու Լուկաշենկոյի հետ «ձեռնամարտի» բռնվելը շատ տարբեր բաներ են։ Երբ դու ընդդիմություն ես, կարող ես հայհոյել ու սխալվել։ Կարող ես գիտելիքների ու փորձի պակաս ունենալ։ Կարող ես էթիկայի ու տարրական կուլտուրայի կանոնները չպահպանել, եւ դա քչերը կնկատեն։ Իսկ երբ վարչապետ ես կամ նախարար ու վրիպում ես ինչ-ինչ հարցերում, դա կարող է թանկ նստել քո երկրի վրա, վնասել քո հեղինակությանը, սասանել քո մասին հանրային պատկերացումները։
Կարելի է գնալ ԵԱՏՄ ղեկավարների նիստին եւ վերադառնալով հայտարարել, որ «հաշիվ եմ պահանջելու Լուկաշենկոյից», խոսնակդ էլ կարող է հերոսանալ, թե նիստը հետաձգվել է ռուսների «աղաչանք-պաղատանքից» հետո։ Հնարավոր է, որ նույնիսկ իսկապես «հաշիվ պահանջես», եւ նիստն էլ հենց նրանց խնդրանքով հետաձգված լինի։ Սակայն այդ պարագայում պետք է պատրաստ լինես, որ իր վարքով անկառավարելի Բատկան հաջորդ օրն իսկ «ատվետը» կտա, եւ դրան համարժեք պատասխան տալը բարդ կլինի։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը