Կլասիկ դերասանը

Երբ Հանրապետականը հեռացավ իշխանությունից, անգամ կուսակցության ներսում խոստովանեցին, որ պատճառն այն էր, որ կուսակցությունն ինչ-որ պահի կտրվել էր իրականությունից, հատկապես Սերժ Սարգսյանի հարցում բազում արտահոսքեր եղան, որ ըստ ամենայնի նրան ճիշտ չեն զեկուցել իրավիճակի մասին, ինչի տրամաբանական վախճանն էլ իշխանափոխությունը դարձավ։ Նոր իշխանությունը մեկ տարուց պակաս է իշխանության է, բայց առանձին այրեր արդեն կտրված են իրականությունուից, կամ հանրությանը հայտնի կենդանու տեղ են փորձում դնել՝ խեղաթյուրելով իրականությունը։ Եւ ահա, Պետական վերահսկողության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, Րաֆֆի Հովհաննիսյանի երբեմնի զինակից Դավիթ Սանասարյանը մի գրառում է կատարել, որով ցանկացել է ցույց տալ, թե ինչպիսի բարձր ու վեհ է մեր ոստիկանությունը։ «Թերևս բոլորս ենք ականատես եղել, թե ինչպես են նախորդ բոլոր չընտրությունների ժամանակ ոստիկանները, չունենալով օրինականությունը պահելու խնդիր, հանցավոր անգործության ու պարապուրդի մատնված եղել։ Երևանի ավագանու ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանությունը ապացուցեց, թե ինչքան կարևոր կշիռ ունի ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու գործում։ Հատկապես կարևորում եմ օրինախախտումների և հանցավորությունների կանխարգելման փուլը, բայց նաև պակաս կարևոր չէին ընտրատեղամասի տարածքում և այլուր կատարվող աշխատանքները։ Ուրեմն երբ ընտրության օրը ընտանիքիս անդամների և ընկերներիս հետ մտա ընտրատեղամաս, կին ոստիկանը կանգնեցրեց մեզ ու պահնաջեց, որ բոլորով առաջ չշարժվենք։ Միամիտ պետք է լինել ու կարծել թե չճանաչեց ինձ, բայց նրա համար կարևոր չէր բարձրաստիճան պաշտոնյա լինելը, նրա համար օրինականությունն ապահովելն էր գլխավորը։ Հ.Գ. չեմ ասում, թե թերություններ չեն եղել, բայց այս ընտրությունները աննախադեպ էին նաև ոստիկանության նոր մոտեցման ու նոր որակով պայմանավորված։ Շնորհակալություն փոխված ու բարեփոխվող ոստիկանությանը», գրել է նա։ Ի դեպ, Սանասարյանի գրառման տակ քոմենթներում նրան ուղղել են, որ ինքը բարձրաստիճան պաշտոնյա չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը սահմանել է կառավարությունը, որի կազմում են ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ Դատարանների խորհրդի նախագահը, ՀՀ գլխ․ դատախազը։ Իսկ ընդհանրապես Սանասարյանի գրառման բովանդակային կողմին անդրադառնալով պետք է ասել, որ կզարմանայինք, որ Դավիթ Սանասարյանը իր շանտաժիստ «գործընկերի» գովքը չաներ։ Մայիսից նա զբաղեցնում է Պետական վերահսկողության պետի պաշտոնը,կառույցը գերլիազորություններ ունի, կարող է ստուգումներ անցկացնել պետական ցանկացած կառույցում, այսինքն Դավիթ Սանասարյանի առջեւ ըստ էության գործելու անծայրածիր դաշտ է բացվել, սակայն մենք կոռուպցիոն «սկանդալային» բացահայտումների մասին լուրերի փոխարեն այս ընթացքում միայն լսել ու տեսել ենք, թե ինչպես է Դավիթ Սանասարյանը մարզեր, համայնքներ այցելում, գործեր հարուցվում համայնքապետերի վրա, որին հաջորդում է պաշտոնանկությունը։ Ու այս «սեւ գործում» նրան կրկնկակոխ ուղեկցում էին հայրենի շատ անաչառ ոստիկանները՝ տեղում բախումներ թույլ չտալու համար։ Քանի որ համայնքի բնակչությունը անակնկալի գալով այդ չարաբաստիկ այցերից փորձում էր դիմադրություն ցույց տալ։ Իսկ ընդհանրապես թե ընտրությունների ընթացքի, թե բոլորի գործողությունների մասին բոլորին է հայտնի, պետք չէ ինչ որ մեկի կամ կառույցի գովազդով զբաղվել, կամ փաստաբանություն անել։ Անի Սահակյան

դիտվել է 111 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am