Պարզվում է` ասֆալտին փռելու, պատեպատ տալու` թաղի լաչառին հատուկ հոխորտացողներ կան նաև ՀԱՊԿ-ի այլ տարածքներում

ԱԺ նախկին պատգամավոր  Ռուբեն Հակոբյանը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև. Նվաստացուցիչ է, երբ ՀԱՊԿ-ի անդամ պետություններից մեկի ղեկավարը քաղաքական հրապարակային ապտակ է հասցնում քո պետության ղեկավարին` հայհոյանքախառն և բարձր տոնայնությամբ բացատրելով գործընկերային հարաբերություններում քաղաքական և բարոյական այբբենական ճշմարտություններ: Ու պարզվում է, որ ասֆալտին փռելու, պատեպատ տալու`թաղի լաչառին հատուկ հոխորտացողներ կան նաև ՀԱՊԿ-ի այլ տարածքներում: Այս դեպքում էլ, ցավոք, այդ հոխորտանքը քո պետության առաջին դեմքի անհավասարակշիռ և հիստերիկ պահվածքի պատճառով տարածվունմ է նաև Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների վրա: Մտահոգիչ է, երբ այդ ապտակին միանում են նույն այդ կառույցին մաս կազմող մյուս գործընկերները` նույնիսկ խուսափելով կատարել դիվանագիտական արարողակարգով նախատեսված նվազագույնը` միասնաբար չշնորհավորել համապետական ընտրություններում քո պետության ղեկավարի կուսակցության արձանագրած բացարձակ արդյունքը: Անմեղսունակություն է, երբ քո բացառիկ տգիտության պատճառով, ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով միջազգային հարթակներում վարկաբեկում ես քո իսկ մասնակցությամբ ձևավորած անվտանգության համակարգը` ՀԱՊԿ-ը, այնուհետ, որպես ինքնաարդարացում, երեսպաշտորեն չքմեղանանում, թե բա` դա տաս, նույնիսկ` հիսուներորդական հարց է: Արարողակարգային չտեսություն է, երբ ՌԴ նախագահի հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո հայտարարում ես, որ ինքդ ու Վ.Պուտինը անձնական ջերմ ու ռազմավարական գործընկերներ եք, բայց Պուտինն իր աղմկոտ լռությամբ սաստում է քեզ` «тамбовский волк тебе товарищ»: Հավկուրություն է, երբ չես ուզում տեսնել, թե վերջին յոթ-ութ ամիսների ընթացքում ռուս-ադրբեջանական հարաբերություններն ինչ արագությամբ են զարգանում` այս ընթացքում կնքելով 15 միջպետական և միջկառավարական պայմանագրեր, որոնք ընդգրկում են տվյալ պետությունների կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները: Եվ, որ ռազմավարական բացառիկ նշանակության կարևորագույն փաստաթուղթ է`Կասպից ծովի կարգավիճակի մասին վերջերս կնքված համաձայնագիրը, որին 25 տարի շարունակ ընդդիմանում էր ադրբեջանական կողմը, բայց… Հասկացել ե՞նք ադրբեջանական կողմից գնի ակնկալիքը… Դիվանագիտական հո´ւ-հո´ւ դը´մփ է, երբ Բոլթոնի հետ հանդիպումից հետո հասարակությանը վախվորած փոխանցում ես նրա հորդոր-առաջադրանքը` Իրանի հետ սահմանը դե-ֆակտո փակելու և ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Արցախի հիմնախնդրի հարցում «կառուցողական» լինելու մասին, ինչին հետևում է եռակողմ` Թուքիա-Ադրբեջան-Իրան համաձայնագրի ստորագրումը, որի առանցքային կետերից մեկը հիշյալ պետությունների ինքնուրույնության ու տարածքային ամբողջականության ճանաչելն ու հարգելն է: Նման փաստաթղթի ստորագրմանը, ի դեպ, տարիներ շարունակ ձգտում էին Թուրքիան և Ադրբեջանը: Գավառական երեսպաշտություն է, երբ իլուր համայն հայության և աշխարհի հայտարարում ես, որ Արցախն ինքնաբավ և անկախ միավոր է և Հայաստանը չի միջամտում նրա ներքին գործերին, բայց ինքդ պաշտոնից հեռացնում ես ժողովրդի կողմից և բանակում բացարձակ հարգանք վայելող Արցախի բանակի հրամանատարին` միայն այն բանի համար, որ նրա խոսնակը հանդնգնել է ո´չ ասել քո թիմի անդամի կողմից բարձրաձայնած հիմարությանը, թե` այս «հեղափոխությունը» շատ ավելի կարևոր էր մեր ազգի համար, քան արցախյան ազատամարտ: (Տե´ս ադրբեջանական ԶԼՄ-ների խրախճանքներն այս թեմաներով): Կրկնակի հավկուրություն է, երբ ջայլամին բնորոշ դիրք ընդունելով, չես ուզում տեսնել արտաքին աշխարհից Հայաստանի` գործնականում բացահայտ մեկուսացումը, ինչին հասանք իշխանությունների արտաքին քաղաքականության հայեցակարգի իսպառ բացակայության և քո հերոստրատիության պատճառով: Եվ, վերջապես, Նիկոլ, չես զգում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը քայլ առ քայլ մոտեցրել ես քաղաքական բանկրոտի նախաշեմին…

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am