ՀԱՕԿ-ի աղմկահարույց հայտարարությունը՝ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ կապված

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների վերաբերյալ խոսել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սույն թվականի օգոստոսի 2-ին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի խախտումներով ընտրություններից հետո ֆեդերացիայի շուրջ առաջացած աղմուկը տևական ժամանակ չէր հանդարտվում: Հայկական բռնցքամարտի անվանի ներկայացուցիչների բարձրացրած բողոքի պատճառով ԱԻԲԱ-ն (բռնցքամարտի միջազգային միություն) սկսեց օգոստոսի 2-ին կայացած ընտրությունների ուսումնասիրման գործընթաց: Այժմ քննությունն ավարտվել է, և, ցավոք, ինչպես կանխատեսել էի, ունենք ցավալի պատկեր: Քննության ավարտից հետո ԱԻԲԱ-ն հրապարակել է հետաքննության արդյունքները (կից ներկայացվում է), որում, մասնավորապես, նշվում է, որ տվյալ ընտրությունները կազմակերպվել են մի շարք խախտումներով, և չեն համապատասխանում ԱԻԲԱ-ի կանոնադրությանն ու կանոններին: Այդ իսկ պատճառով ԱԻԲԱ-ն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից պահանջում է հարգել ԱԻԲԱ-ի կանոնադրությունը և անցկացնել նոր ընտրություններ, որոնցում ԱԻԲԱ-ն կնշանակի նաև հատուկ հանձնակատար՝ ընտրությունների ընթացքին հետևելու համար, այլապես Հայաստանի ազգային ֆեդերացիան կհեռացվի բռնցքամարտի միջազգային միությունից: Ինչպես իմ նախորդ հայտարարություններում այս առիթով նշել էի, մինչև վերոնշյալ քննությունը չավարտվեր, ոչ ոք իրավունք չուներ հանդես գալու վաղաժամ՝ ուստի և դատարկ հայտարարություններով՝ անդառնալի վնաս պատճառելով միջազգային ասպարեզներում Հայաստանի բռնցքամարտի բարի համբավին: Հաշվի առնելով ԱԻԲԱ-ի որոշումը՝ ըստ որի ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունները, դրա արդյունքում ընտրված ֆեդերացիայի նախագահը և ողջ կազմը լեգիտիմ չեն՝ ՀԱՕԿ-ը ԱԻԲԱ-ի հետ անմիջապես ձեռնամուխ է լինելու բանակցությունների սկսմանը՝ նոր լեգիտիմ ընտրությունների անցկացման գործընթացի նկատմամբ սահմանելով վերահսկողություն, որպեսզի դրանք անցկացվեն բացառապես ԱԻԲԱ-ի և ազգային ֆեդերացիայի կանոնադրությանն ու կանոններին համապատասխան»:

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am