Սահմանապահ զորքից միայն անունը կմնա. հայ գեներալը` Ադրբեջանի նոր պահուստի մասին

Ադրբեջանն իր համար կարևոր ռազմավարական ուղղության` Հայաստանի սահմանի պաշտպանությունը չի թուլացնի, Sputnik Արմենիային ասաց Հայաստանի ԱԱԾ սահմանային զորքերի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Լևոն Ստեփանյանը` մեկնաբանելով Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատարի հայտարարությունը։ Հիշեցնենք` Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևը հայտարարել էր, որ երկիրը Հայաստանի հետ սահմանին (Ղազախի և Աղստևի հատվածում) ԶՈՒ ստորաբաժանումների մի մասը կփոխարինի սահմանապահ զորքերով։ Նման որոշումը նա բացատրել է բարձր մարտական պատրաստվածությամբ, ինչպես նաև նոր «պահուստային զորամասեր» ստեղծելու անհրաժեշտությամբ։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանային այն հատվածը, որը խորհրդային ժամանակաշրջանից անփոփոխ է մնացել, երկու կողմերից սահմանապահ զորքերին փոխանցելու գաղափարը քննարկել եմ դեռևս 1996 թվականին ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նախկին նախագահ, Ռուսաստանի բանակի գեներալ Անդրեյ Նիկոլաևի հետ։ Նպատակն էր երկու երկրների պետությունների ղեկավարներին առաջարկել ուսումնասիրել դա որպես 90-ականների սկզբին սահմանը չխախտած հատվածներում լարվածությունը թուլացնելու տարբերակ», – ասաց Ստեփանյանը։ Նրա խոսքով` այս տարբերակը վատը չէր, հատկապես հաշվի առնելով այն, որ սահմանապահ զորքերի հիմնական նշանակությունը սահմանը պաշտպանելն է, այլ ոչ թե հարձակողական գործողություններ իրականացնելը։ Եթե որոշումն ընդունվեր երկկողմանի, նախապես պայմանավորվելով ժամկետների մասին, այն հնարավոր կլիներ գնահատել որպես խաղաղության պահպանմանն ուղղված քայլ։ «Դա թույլ կտար բացառել այն ամենը, ինչ տեղի է ունեցել սահմանին այս տարիների ընթացքում։ Համոզված եմ` օգուտն ավելի մեծ կլիներ։ Այս դեպքում, ես չգիտեմ Ադրբեջանի մտադրությունների մասին։ Նախևառաջ, այն պատճառով, որ միակողմանի կարգով սահմանապահ զորքերով սահմանի պաշտպանության անցում չի լինում, և ես անձամբ դա բացառում եմ», – նշեց Ստեփանյանը։ Նրա խոսքով` դժվար է պատկերացնել բանակ` մի կողմից և սահմանապահ զորքեր` մյուս։ Նշանակում է, որ այնտեղ սահմանապահ զորքերից միայն անունն է լինելու, իսկ իրականում նույն ադրբեջանական բանակն է լինելու, նույն դիրքերում։ Նա համոզված է, որ Ադրբեջանը, սովորական սահմանապահ զորքեր տեղադրելով, չի թուլացնի նման կարևոր ռազմավարական ուղղության պաշտպանությունը։ Գուլիևը նշում է միայն Հայաստանի հյուսիս–արևմուտքին սահմանակից երկու շրջանների սահմանները։ Իսկ ինչո՞ւ չի խոսվում Նախիջևանի հետ սահմանի մասին։ Նման պայմաններում հայկական կողմը իրավունք չունի դրական միտում տեսնելու։ Առավել ևս, որ հաղորդագրության մեջ ասվում է. «Ադրբեջանն այդ ճանապարհով մտադիր է նոր պահուստներ ձևավորել»։ «Չեմ բացառում, որ սա մեծ քաղաքականության մի «խաղ» է, և այդ ամենի հետևում ինչ–որ վատ բան կարող է թաքնված լինել», – նշեց Ստեփանյանը։ Բացի Ղազախի և Աղստևի հատվածից, Հայաստանի հետ սահմանակից են նաև Ադրբեջանի Թովուզի, Գեդաբեյի և Դաշքեսանի շրջանները։ armeniasputnik.am

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am